ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան Վլադիկավկազում կայացած հարսանիքի ժամանակ պարել է հայկական երաժշտության տակ. տեսանյութը մոդելը տեղադրել է Instagram-ի իր էջում:
Վոդյանովան և նրա երեք երեխաները դարձել են այդ հիասքանչ տոնի պատվավոր հյուրերը:
Նշենք, որ հարսանիքի ժամանակ հնչել է կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը: Իր հերթին՝ մոդելը որոշել է, ոչ միայն համտեսել կովկասյան ուտեստները, այլև պարել հայկական երաժշտության տակ:
«Հայկական երաժշտությունը հիասքանչ է», «գեղեցկուհի ես Նատալյա», «բոլորդ այնքան գեղեցիկ եք»,-գրել են էջի հետևորդները:
Ընդամենը մի քանի ժամում տեսանյութը ստացել է ավելի քան 79,5 հազար հավանում:
Forbes–ը հրապարակել է ամենաբարձր վարձատրություն ունեցող մոդելների ցանկը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռուս սուպերմոդել, դերասանուհի և բարեգործ Նատալյա Վոդյանովային 2012 թվականին Ֆորբսը ճանաչել է ամենաբարձր վարձատրվող սուպերմոդելներից երրորդը: Հանդիսանում է «Մերկ սրտեր» բարեգործական կազմակերպության հիմնադիրը:
Վոդյանովան ծնվել է 1982 թվականի փետրվարի 28-ին Գորկի քաղաքում (ներկայում՝ Նիժնի Նովգորոդ): 16 տարեկան հասակից Նատալյան անդամագրվել է Եվգենիա Չկալովայի «Եվգենիա» մոդելային գործակալությունում, որտեղ նրան խորհուրդ են տվել սովորել անգլերեն: Ցուցադրություններից մեկի ժամանակ Նատալյա Վոդյանովային նկատել է Viva Model Management գործակալության սկաուտը և անմիջապես աշխատանք առաջարկել Փարիզում: 17 տարեկանում նա տեղափոխվել է Փարիզ և պայմանագիր կնքել Viva Models-ի հետ:
Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt-ի թիմին
Վոդյանովան աշխատել է Gucci, Chanel, Alexander McQueen, Christian Dior, Calvin Klein, Donna Karan, Louis Vuitton, Marc Jacobs, Ralph Lauren, Chloe, Valentino, Givenchy, Jean-Paul Gaultier, Miu Miu, Hermès, Kenzo, Viktor & Rolf, Dolce&Gabbana, Balenciaga, Yves Saint Laurent և նորաձևության այլ տների համար:
«Առաջ, աղջիկներ»․ Քարդաշյանի նախկին ընկերոջ կինը փորձում է Քիմի պես հայ լինել
Հայտնվել է աշխարհի ամենահայտնի նորաձևության ամսագրերի շապիկներին, որոնցից են՝ Vogue, Harper's Bazaar, Marie Claire, Elle:
Եղել է L’Oreal Paris ապրանքանիշի դեմքը, ինչպես նաև մասնակցել է այնպիսի ապրանքանիշերի գովազդներին, ինչպիսիք են՝ Louis Vuitton, David Yurman, Marc Jacobs, Miss Sixty, Pepe Jeans, Diane von Fürstenberg, Chanel, Gucci, Guerlain: