Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի ոսկե մեդալակիր

Սիրված մարզիկն այս անգամ էլ հուսախաբ չարեց իր երկրպագուներին և, երկամարտի արդյունքում բարձրացնելով 434 կգ, նվաճեց փոքր ոսկե մեդալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ մինչև 23 տարեկանների չեմպիոն և նվաճեց փոքր ոսկի: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ մամուլի ծառայությունից։

Ծանրորդներ Նազիկ Ավդալյանի և Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադահլիճներ կբացվեն Արցախում

Եվրոպայի երիտասարդների առաջնության գերծանր քաշային կարգում Մարտիրոսյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 192 կգ, երկրորդ մոտեցմամբ մարզիկը չկարողացավ բարձրացնել 198 կգ, բայց երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 198 կգ և դարձավ փոքր ոսկե մեդալակիր:

Այնուհետև հաջորդաբար հրեց 231, 236 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել պատվիրած 242 կգ-ը: Հրում վարժությունում ևս հայ ծանրորդն արժանացավ ոսկե մեդալի: Երկամարտի 434 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:

«Ջահելություն չանես». Գագիկ Ծառուկյանը Սիմոն Մարտիրոսյանից «տղայական խոստում» պահանջեց

Նշենք, որ Եվրոպայի ծանրամարտի առաջնությունն այս տարի ընթանում է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։

Հիշեցնենք`Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 109 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը հռչակվեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն՝ երկամարտի 390 կգ արդյունքով:

Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 26–ին, Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հերթական ոսկե մեդալը նվաճել է մինչև 20 տարեկանների` գերծանր քաշային կարգում հանդես եկող Վարազդատ Լալայանը։

Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

Սիմոն Մարտիրոսյանը Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: