«Ինձ կսիրեն ու կատեն, դա նորմալ է». Միհրան Հարությունյանը խոսել է իր պարտությունից

Հայտնի մարզիկը սովոր է երկրպագուներին ուրախացնել իր հաղթանակներով, սակայն այս անգամ նա գրել է պարտության մասին: Հետևորդները աջակցել են նրան և մաղթել նորանոր բարձունքներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Instagram–ի իր էջում նոր լուսանկար  է հրապարակել և խոսել է MMA -ի մրցաշարի չորրորդ մենամարտում գրանցած պարտության մասին:

Միհրան Հարությունյանը խոստովանել է, որ սիրում է կին մարզչին

«Պարտության ժամանակ քննադատում են, իսկ հաղթանակներից հետո հրաժարվում են նախկին վիրավորանքներից։ Շնորհակալ եմ բոլորին ջերմ խոսքերի համար։ Ինչպես արդեն ասել եմ, ինձ կսիրեն ու կատեն, դա նորմալ է»,- գրել է մարզիկը։

Նա իր քննադատներին հորդորել է շարունակել իրենց «գործը», փոխարենը խոստացել է ինքն էլ շարունակել իրենը։ Նա ևս մեկ անգամ նշել է, որ, անկախ ամեն ինչից, շարունակելու է գնալ սեփական նպատակի հետևից։

«Դուք շարունակեք ձեր գործը, իսկ ես իմը` առաջ գնալը։ Մոսկվան 1812 թվականին հանձնեցին, որ հաղթեն պատերազմը։ Երեխաները, երբ քայլել են սովորում, ընկնում են, բայց կրկին ոտքի են կանգնում և շարժվում առաջ։ Ամենակարևորն ինձ համար այն է, թե ինչպես ինձնով կհպարտանա իմ ընտանիքը, հանուն դրա ես սարեր կշրջեմ։ Ես գիտեմ, թե ով եմ ես, ում համար և ինչու է ընտրվել այս դժվար և դառը ճանապարհը։ Ես գնում եմ իմ նպատակի հետևից և կհասնեմ նրան։ Կհանդիպենք շատ շուտով։ Հ.Գ. Ես կվերադառնամ նույն ձև, բայց ուրիշ»,-նշել է նա:

Համացանցում է հայտնվել Հարությունյանի ու Ակիմժանի մենամարտը. տեսանյութ

Մարզիկի երկրպագուները ոգևորել են նրան և մաղթել նոր հաղթանակներ: Նրանք Հարությունյանին ոգևորող մեկնաբանություններ են գրել։

«Դու եղել ես ու մնում ես լավագույնը», «Քեզ արժանի տողեր ես գրել: Ղազախստանը քեզ հետ է, եղբայրս, արի մեզ մոտ հյուր»,« Մենամարտից հետո քո ելույթը հավասարազոր է հազար հաղթանակի»,-գրել են նրանք:

Հոկտեմբերի 20-ին Միհրան Հարությունյանը Սոչիում իր 4-րդ մենամարտը անցկացրեց և պարտվեց իր մրցակից ղազախ Ժասուլան Ակիմժանին:

Հիշեցնենք` հայ մարզիկն ավելի վաղ հայտարարել էր, որ վերադառնում է ըմբշամարտ և մտադիր է 2020 թվականին մասնակցել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին:

Միհրանի հորը հայհոյե՞լ են. հայերն ու ղազախները բախվել են Սոչիում. տեսանյութ

Ըմբիշի խոսքով` ինքը մտադիր է վերցնել այն, ինչը պատկանում է իրեն` ակնարկելով, որ ուզում է տիրանալ օլիմպիական խաղերի ոսկե մեդալին: