Մումիա` լոգարանում․ Մադրիդի ոստիկանությունը 78-ամյա կնոջ դի է հայտնաբերել

Կինն արդեն ավելի քան 15 տարի հարևանների աչքին չէր երևացել։ Չնայած գարշահոտ էր տարածվել, բայց պատասխանատու մարմիններն անտեսել էին բողոքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Մադրիդի ոստիկանության աշխատակիցները բնակարաններից մեկում հայտնաբերել են 78-ամյա Իզաբել Ռիվերայի (Isabel Rivera) զմռսած դին։ Կինն առնվազն 15 տարի առաջ է մահացել։ Այս մասին հայտնում է Mundo իսպանական պարբերականը։դի

Դաժան սպանություն Երևանում. 65-ամյա կնոջ դին հայտնաբերել են սեփական բնակարանում

Եգիպտոսում հայտնաբերել են պաշտոնյա կնոջ ամենահին դամբարանը, այն 4000-ամյա վաղեմություն ունի

Նշվում է, որ վերջին անգամ հարևանները 2004 թվականի սեպտեմբերին էին տեսել կնոջը։ Նրանք Ռիվերայի բնակարանից տհաճ հոտ էին առել, բայց ոստիկանությունը չէր արձագանքել բազմաթիվ բողոքներին։

Տղամարդն ինքնասպան է եղել տարեդարձից մի քանի օր անց. ողբերգական դեպք Ջերմուկում

Հերթական բողոքից հետո իրավապահ մարմինների աշխատակիցներն ու հրշեջները երկրորդ հարկից մտել են բնակարան։ Փրկարարները Ռիվերայի դին հայտնաբերել են լոգարանում։

Ողբերգական դեպք Մեծամորում. աշխատավայրում հայտնաբերել են 25–ամյա երիտասարդի դին