Ֆուտբոլային խաղի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է սկսվել. տեսանյութ

Ծեծկռտուքին մասնակցել են և՛ երիտասարդական թիմերի խաղացողները, և՛ պահեստայինները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Գրոզնիի «Ախմատ» և Տուլայի «Արսենալ» երիտասարական հավաքականների երեկվա հանդիպումն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով։ Տեսանյութը հրապարակվել է Twitter–ում։

Հարված գլխով. ֆուտբոլիստը հաղթական գոլը խփել է խաղադաշտի սեփական կեսից. տեսանյութ

Միջադեպը սկսվել է խաղի 38-րդ րոպեին խաղադաշտի կենտրոնում։ Երբ խաղացողները սկսել են կռվել, դաշտ են վազել նաև պահեստայիններն ու թիմերի մյուս անդամները։

«Վերադառնում եմ». Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել

Մրցավարը հեռացրել է «Ախմատի» ֆուտբոլիստներ Թայմազ Խիզրիևին ու Մուրսալին Դենիլխանովին, ինչպես նաև «Արսենալի» ֆուտբոլիստ Նիկիտա Մելնիկովին։

​Խաղն ավարտվել է 1։3 հաշվով` հօգուտ «Արսենալի»։

«Թերացել են բոլորը». հավաքականի նախկին ֆուտբոլիստները` Գյուլբուդաղյանցի հրաժարականի մասին