Բավրայի անցակետում անհայտ անձը ձիով խախտել է սահմանը. ձին վերադարձել է առանց հեծյալի

Համապատասխան կառույցները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ սահմանախախտին հայտնաբերելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ ազգային անվտանգության ծառայության զորքերի Բավրայի սահմանապահ ուղեկալում: Սահմանապահ զորքերի ծառայողը իր վերադասին հայտնել է, որ նշված ուղեկալի պահպանվող տարածքից անհայտ անձը ձիով հատել է Հայաստանի պետական սահմանը և որոշ ժամանակ անց ձին՝ առանց ձիավորի, վերադարձել է: Այս մասին գրում է shamshyan.com–ը։

«Սպասում ենք Թբիլիսիի պարզաբանմանը». ԱԳՆ–ն` հայ լրագրողներին Վրաստան չթողնելու մասին

Փաստի առթիվ համապատասխան կառույցները հետաքննություն են սկսել և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ սահմանախախտին հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցենք, որ Բավրա–Նինոծմինդա ավտոճանապարհը, որը ՀՀ սահմանից տանում է դեպի Ջավախք` նորոգվում է։ Վերանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում։ 

Փաշինյանը մեսիջ է հղել, հերթը Գախարիայինն է․ ի՞նչ սպասել Վրաստանի վարչապետի այցից

Քանի որ տրանսպորտային հաղորդակցությունը Ջավախքի հետ բարելավվելու է, ապա սահմանի այդ հատվածով ավելի շատ մարդ ելումուտ կանի։ Այժմ հայ-վրացական սահմանահատումների 70%–ն իրականացվում է «Բագրատաշեն» անցակետով։

Ջավախահայության ներկայացուցիչները բազմիցս խոսել են Բավրա–Նինոծմինդա ճանապարհը նորոգելու անհրաժեշտության մասին։ Աշխատանքների սկիզբը տարածաշրջանում մեծ աշխուժություն է առաջացրել։