Ոչ հայկական Վերնիսաժ. ինչպե՞ս են դաղստանցի վարպետները պատրաստվում «զինել» Իրանը

Դաղստանցի վարպետներն ուզում են իրենց դաշույնները և հուշանվերներն առաջարկել ոչ միայն հայերին, այլ նաև իրանցիներին։ Այստեղ Հայաստանը կարող է դառնալ հարմար առևտրային խաչմերուկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik Արմենիա, Արամ Գարեգինյան. Եթե Երևանում գտնվող Վերնիսաժում հարցնեք, թե որ հուշանվերներն են լավագույնը, ձեզ իսկույն կպատասխանեն` հայկականը, ինչի՞ մասին է խոսքը։ Մագոմեդալի Մագոմեդալիևը վստահ է՝  նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի ճաշակը կարելի է բավարարել։ Նա և մի քանի դաղստանցի վարպետներ եկել են Հայաստան, որպեսզի հասկանան` ինչ կարող են առաջարկել տեղական շուկայում։

Ոչ հայկական Վերնիսաժ. ինչպե՞ս են դաղստանցի վարպետները պատրաստվում «զինել» Իրանը

Այստեղ ժամանած դաղստանցիները տոհմիկ հուշանվերներ պատրաստելու վարպետներ են։ Մագոմեդալիևն այդ արհեստը սովորել է պապից։ Նրա ընտանիքում պահում են 1937թ–ի փարիզյան ցուցահանդեսի դիպլոմը, որտեղ նրա տոհմի վարպետները խորհրդային պատվիրակության կազմում Գրան պրի են ստացել դրվագազարդ ծխամորճի համար։

«Ի դեպ, մենք միայն դանակներ ու դաշույններ չենք պատրաստում։ Մեզ մոտ այլ հուշանվերներ էլ կան։ Օրինակ՝ այս բաժակի մետաղական նախշերը երկար աշխատանք են պահանջում։ Մուրճի շարժումները պետք է լինեն ուժեղ, բայց դիպուկ», – պատմում է նա։

Դաղստանցիները վստահ են, որ այդ ամենը Հայաստանում կարելի է առաջարկել ոչ միայն հայերին, այլ նաև եկվորներին։ Նրանք արդեն նկատել են՝ այստեղ շատ իրանցիներ կան։

Ոչ հայկական Վերնիսաժ. ինչպե՞ս են դաղստանցի վարպետները պատրաստվում «զինել» Իրանը

«Նրանց զարդանախշերը երևի նման են ձերին, նույնպես արևելյան են», – ասում ենք մենք։

«Ոչ, ի՞նչ եք ասում։ Արևելյան են, բայց շատ են տարբերվում։ Բայց մենք կարող ենք աշխատել տարբեր ոճերով, մեզ համար դա նորություն չէ», – նշում է վարպետ Դավուդգաջի Էֆենդիևը։

Որպես ապացույց նա հիշատակում է հայ հեղինակ Էմմա Աստվածատրյանին, որը երկար տարիներ Պատմության թանգարանում արևելյան զենքի գլխավոր ֆոնդապահն է եղել։ Նրա «Կովկասի ժողովուրդների զենքը» գրքով Կովկասոմ բնակվող տասնյակ ժողովուրդներ իրենց պատմությունն ավելի լավ են ճանաչում։

Ոչ հայկական Վերնիսաժ. ինչպե՞ս են դաղստանցի վարպետները պատրաստվում «զինել» Իրանը

«Իսկական, մեծատառով գիտնական էր։ Նա հայուհի էր, բայց երբեք չէր գրում, որ հայերից բացի ոչ ոք ոչինչ անել չգիտի։ Նրա մոտ ամեն ինչ հիմնված է պատմական փաստերի վրա` թե՛ հայերի, թե՛ մեր մասին։ Ցարական Ռուսաստանում բազմաթիվ դաղստանցի վարպետներ արտագնա աշխատանքի են մեկնել Բաքու, Թիֆլիս և նույնիսկ Հայաստան։ Նրա գրքում կարելի է կարդալ այդ մասին», – հպարտությամբ ասում է գեղարվեստական զենքի վարպետ Էֆենդիևը։

Ոչ հայկական Վերնիսաժ. ինչպե՞ս են դաղստանցի վարպետները պատրաստվում «զինել» Իրանը

«Եթե հմտորեն և սիրով գործենք, ապա հայկական դուդուկ էլ կարող ենք պատրաստել»,- ժպտալով ասում է վարպետը։

«Ի դեպ, ծառը մեծ նշանակություն ունի. եթե պատրաստեք հայկական ծիրանենուց և մեր ծառից, ապա հնչյունը տարբեր կլինի։ Այդպես է նաև զուռնայի դեպքում, որը լայնորեն տարածված է մեզ մոտ», – ասում է Մագոմեդալիևը։

Դաղստանցի վարպետները կարծում են` այժմ Հայաստանը կարող է դառնալ ոչ միայն լավ շուկա, այլ նաև Իրանի հետ կապող կամուրջ։ Հայաստանով ապրանքներ տեղափոխելը հեշտ է. ԵԱՏՄ անդամ երկիր է։ Իսկ Իրանի հետ շուտով ուժի մեջ կմտնի դյուրացված առևտրի մասին համաձայնագիրը։ Իհարկե, Դաղստան-Իրան ծովային ուղի կա, բայց այն հարմար է մեծ բեռներ (ցորեն, միս, մետաղ) տեղափոխելու համար։ Իսկ հուշանվերները ոչ ոք կոնտեյներներով չի տեղափոխում։ Ահա այստեղ է, որ Հայաստանը կարող է դառնալ հարմար առևտրային խաչմերուկ։