«Որքան էլ փորձեն խանգարել, միևնույնն է...». Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել

Հայտնի երգչուհին հաճախ է սուր քննադատությունների կիզակետում հայտնվում, քանի որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու կինն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Ճանաչված երգչուհի Սիրուշոն համոզված է, որքան էլ փորձեն իրեն խանգարել, միևնույն է, նա ամուր կանգնած է իր դիրքերում և շարունակելու է հայկական մշակույթի սահմաններն ընդլայնել: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում` հրապարակելով նոր լուսանկար:

«...Ես իմ առջև տարիներ առաջ խնդիր եմ դրել ՝ հայկական մշակույթի սահմաններն ընդլայնելը և աշխարհին ներկայացնելը, և, որքան էլ այսօր փորձեն խանգարել, միևնույնն է, նպատակս մնում է անփոփոխ, և նման մթնոլորտում շատ ավելի կարևոր ու թանկ է դառնում ամեն մի ելույթ և ձեռքբերում»:

Ռևան ու Գալուստյանը նոր տեսահոլովակ են նկարահանել. այն գերազանցել է բոլոր ռեկորդները

Ավելի վաղ երգչուհին Instagram-ի իր էջում լուսանկարներ էր հրապարակել և շնորհակալություն հայտնել աստծուն իրեն պարգևած լավ մարդկանց համար: