ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հնդկաստանում ավարտվել է աշխարհի մինչև 20 տարեկան երիտասարդների և աղջիկների առաջնությունները: Երիտասարդների մրցաշարում հիանալի են ելույթ ունեցել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը: Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և դարձել փոխչեմպիոն, իսկ Հակոբյանը 8 միավորով արժանացել է բրոնզե մեդալի: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հաջողված էր նաև աղջիկների մրցաշարում հանդես եկած Մարիամ Ավետիսյանի ելույթը, ով 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր, լրացրեց կանանց միջազգային վարպետի նորմա և 53 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:
Շախմատ՝ կյանքում և տախտակի վրա
Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին սա Շանթ Սարգսյանի 2-րդ նվաճումն է. հոկտեմբերի 12-ին Սարգսյանն արծաթե մեդալ էր նվաճել մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում, իսկ Արթուր Դավթյանը նույն մրցաշարում արժանացել էր բրոնզե մեդալի: