Կոտայքի մարզում տարեց տղամարդը քացախաթթու է խմել, որ վերջ տա կյանքին

86–ամյա տղամարդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և առայժմ ի վիճակի չէ խոսել ինքնասպանության փորձի պատճառների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Երեկ` հոկտեմբերի 24–ին, Կոտայքի մարզի գյուղերից մեկում 86-ամյա մի տղամարդ քացախաթթվի միջոցով փորձել է վերջ տալ կյանքին։ Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն։

Տղամարդն ինքնասպան է եղել տարեդարձից մի քանի օր անց. ողբերգական դեպք Ջերմուկում

Թոշակառուն ի վիճակի չի եղել որևէ բան հայտնել իր հետ պատահածի վերաբերյալ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նա կյանքին վերջ տալու փորձ է արել՝ խմելով քացախաթթու։ Քացախաթթուն խմելուց մի քանի րոպե անց էլ ինքնազգացողությունը վատացել է։

Կտրել է երակները, փորձել` նետվել պատուհանից. ինքնասպանության փորձ Հրազդանում

Տղամարդը գտնվում է բժիշկների հսկողության ներքո՝ վերակենդանացման բաժանմունքում։

Կյանքին վերջ տալու հետ կապված` այս պահին որևէ հստակ վարկած չի շրջանառվում։ Ամենայն հավանականությամբ՝ հարցի պատասխանը կտա հենց ինքը, երբ ի վիճակի լինի որևէ բան ասելու։

Կոտայքի իրավապահները դեպքի առթիվ քննություն են վարում։