ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 89 կգ քաշային կարգում Հայաստանը նվաճել է ոսկե ու բրոնզե մեդալներ: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։
Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ (165+210) արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 357 կգ (161+196) ու զբաղեցրել երրորդ տեղը: Երկրորդ տեղը գրաված վրացի Ռևազ Դավիթաձեի երկամարտի արդյունքն էր 363 կգ:
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում չեմպիոն ու փոխչեմպիոն ունենք
Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի Մ-23 ռեկորդ է սահմանել երկամարտում:
Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ–ի վարկանիշում նահանջել է 3 հորիզոնականով