Գործադուլը դադարեցրել են. գնացքների երթևեկությունը վերականգնված է. ՀԿԵ

Երևան-Գյումրի, Գյումրի-Երևան ուղղություններով բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները կընթանան բնականոն հունով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 25-ին ժամը 00:40-ին վերականգնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բոլոր գնացքների՝ այդ թվում ներհանրապետական էլեկտրագնացքների երթևեկությունը: Այս մասին հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Մեքենավարների աշխատավարձի հարցը կքննարկվի Մոսկվայում, տնօրենների խորհրդում. ՀԿԵ–ի առաջարկը

Հայտնել էինք, որ հոկտեմբերի 22-ին, օրվա երկրորդ կեսից, ինչպես նաև հոկտեմբերի 23–ին ՀԿԵ մեքենավարները գործադուլ էին հայտարարել` պահանջելով աշխատավարձերի 30 տոկոս բարձրացում։ Գործադուլի պատճառով Երևան-Գյումրի, Գյումրի-Երևան ուղղություններով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ չեն իրականացվել։

««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀԿԵ–ն պատրաստ է բարձրացնել աշխատավարձերը. գործադուլը չի դադարեցվել

Հիշեցնենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: