Դեղատան աշխատակցի վրա հարձակված երիտասարդի տան նկուղում ՔԿ–ն խոշոր չափի թմրանյութ է գտել

Արմավիրի մարզի 27–ամյա բնակիչը դիմակավորված և ատրճանակով զինված հարձակվել էր դեղատան աշխատակցի վրա, պահանջել գումար։ Գործի նախաքննության ժամանակ, սակայն, պարզվել է, որ նա «խառն է» նաև թմրամիջոցի պատրաստման գործում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի 27–ամյա բնակիչը հոր հետ միասին առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել, պատրաստել և իրենց տան նկուղային հարկում պահել առանձնապես խոշոր չափերով՝ 70,01 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչը հայտնաբերվել է նրանց բնակության վայրում, օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ոստիկանության աշխատակիցը թմրամիջոց է օգտագործել և իրացրել. տեսանյութ

Նշենք, որ երիտասարդի բնակարանում Քննչականը խուզարկություն է իրականացրել մեկ այլ դեպքով` դեղատան աշխատակցի վրա զինված հարձակման համար։

Թմրամիջոցի շրջանառություն, սպառնալիքներ. կալանավորները բջջայինով 1000 ու մի հարց են լուծել

Այսպես. 2019թ. մարտի 31-ին Երևան քաղաքի Արաբկիր համայնքում գործող դեղատներից մեկի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ ենթարկվել է ավազակային հարձակման. դիմակավորված և ատրճանակով զինված անձը ներխուժել էր դեղատուն, սպառնալով հափշտակել դրամարկղում առկա գումարը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ է՝ ծնված 1992 թվականին:

«Արթիկ» ՔԿՀ–ում դատապարտյալի մեղրի տարայի մեջ թմրամիջոցի նմանվող նյութ են հայտնաբերել

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ դեպքի օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, երիտասարդը, դիմակավորված և ատրճանակով զինված, մտել է Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայում գործող դեղատուն և դեղատան աշխատակցի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով գումար է պահանջել ու հափշտակել դրամարկղում առկա գումարը: Իսկ երբ դեղատան աշխատակիցը փորձել է վնասազերծել դեղատուն ներխուժած անձին, վերջինս ատրճանակից կրակոց է արձակել դեղատան աշխատակցի ուղղությամբ ու դիմել փախուստի:

Իրանցին «բեռով–բարձով» էր Հայաստան եկել. մեծ քանակությամբ թմրամիջոցներ են հայտնաբերել

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի՝ 1992 թվականին ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 4-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ վերջինիս հորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 3-րդ մասով, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: