Արմավիրում 35 տարեկան կինը թունաքիմիկատ է խմել. պատճառը խա՞նդն է

Խոսակցություններ են պտտվում, որ երիտասարդ կինը խանդել է ամուսնուն և ծայրահեղ քայլի դիմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ այսօր Վաղարշապատ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմավիրի մարզում ապրող մոտ 35-ամյա մի կին։

Կոտայքի մարզում տարեց տղամարդը քացախաթթու է խմել, որ վերջ տա կյանքին

Բժիշկները պարզել են, որ նա թունավորված է: Սկսել են համապատասխան միջամտություն իրականացնել։ Շուտով հայտնի է դարձել, որ կինը թունաքիմիկատ է խմել։ Ըստ թաղամասում շրջանառվող որոշ լուրերի՝ կինն այդ քայլին է դիմել խանդի հողի վրա։

Գյումրիում 40-ամյա կինը դանակահարել է 55-ամյա մի տղամարդու. տուժածը մահացել է

Ամուսնու նկատմամբ խանդը առաջացրել է կյանքին վերջ տալու մտադրություն, և նա թունաքիմիկատ է խմել։

Երևանյան դպրոցներից մեկի մոտ մահացու վրաերթի են ենթարկել հետիոտնին

Իրավապահներն այժմ պարզում են` դա է ծայրահեղ քայլին դիմելու իրական պատճառը, թե այլ պատճառներ էլ կան։

Լոռու մարզում մահացած հրշեջն Ապրիլյան պատերազմի մասնակից էր. մանրամասներ