Աննա Նաղդալյանը պատասխանել է Սլովակիայի ԱԳ նախարարի հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատել է, որ համանախագահների կողմից արվել է հանդիպում անցկացնելու առաջարկություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների միջև հանդիպումներն իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ:

Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. ի՞նչ են քննարկել նրանք

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով Սլովակիայի ԱԳ նախարարի՝ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հյուրընկալելու հայտարարությանը։

Աննա Նաղդալյանը հաստատել է, որ համանախագահների կողմից արվել է հանդիպում անցկացնելու առաջարկություն, ինչի մասին նշված է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նյույորքյան հանդիպման հաղորդագրությունում, այնպես էլ՝ համանախագահների տարածաշրջան այցելության արդյունքով հաղորդագրությունում:

Հայաստանի ԱԳՆ–ն պատասխանել է Մամեդյարովին

«Նման հանդիպման մասին, ինչպես գիտեք, մենք հայտարարում ենք համաձայնեցված կարգով, և այդ սկզբունքը մենք չենք խախտելու»,–ասել է Նաղդալյանը:

Նշենք, որ Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը պատրաստակամություն էր հայտնել Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հյուրընկալելու համար։