«Զելենսկին կրկնում է Պորոշենկոյին նրա ամենավատ դրսևորումներում». Պուշիլին

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը չի թաքցնում իր անվստահությունը Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ` չնայած Մինսկում ստորագրված «Շտայնմայերի բանաձևին»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հոռետեսորեն է վերաբերվում Կիևի ստանձնած պարտավորությունների լիակատար իրագործման հեռանկարին և Ուկրաինան անվանում ոչ հուսալի բանակցող։

Զելենսկու ավտոշարասյան միկրոավտոբուսը հարվածել է երեխաներ տեղափոխող ավտոբուսի

Պուշիլինը ՌԻԱ Նովոստիի թղթակից Յուրի Վոյտկևիչին տված հարցազրույցում պատմել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը կազմացրելու վերաբերյալ Ուկրաինայի պահանջի, ինչպես նաև այն մասին, թե ինչու ուկրաինական իշխանությունները չեն ուզում Դոնբասում հետևել հրադադարին։

– Ինչպե՞ս է հաջողվել ազդել Կիևի վրա «Շտայնմայերի բանաձևը» ստորագրելու հարցում։

– Ոչ թե Կիևին է հաջողվել ստորագրել, այլ դա հաջողվել է հանրապետություններին։ Ինչպես նաև երաշխավոր երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի աջակցությամբ հաջողվել է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա և հասնել նրան, որ բանաձևը ստորագրվի։ Ինչո՞ւ էր պետք ստորագրել բանաձևը, դիմել նման մեխանիզմների։ Այն համաձայնեցվել է «նորմանդական ձևաչափով» դեռ 2015-2016թթ–ին։ Ուկրաինայի ներկայացուցիչները Մինսկում ասել են` մենք ոչինչ չգիտենք այդ բանաձևի մասին, մենք այդ առումով ոչինչ չենք անի։ Բնականաբար, ամեն ինչ կանգ է առել։

Ռուսաստանն ու Ուկրաինան սկսել են բանտարկյալների փոխանակման գործընթացը

Մի քանի տարի շարունակ քննարկումներ են ընթացել այդ բանաձևի շուրջ։ Ուստի, հաշվի առնելով, որ Ուկրաինայում իշխանությունը փոխվել է, որոշակի հույս է ծագել, որ Կիևը կփոխի վերաբերմունքը Մինսկի համաձայնագրերի շրջանակում իր ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։ Ուստի, վերցրել են նախորդ համաձայնագրերից ամենահասարակը` «Շտայնմայերի բանաձևը»։

Հաջորդ պայմանը դարձել է Պետրովսկ և Զոլոտոյ շրջաններում ուժերն ու միջոցները բաժանելը։ Դա նոր բաժանում չէ, այլ ընդամենը խախտումների վերացում, որոնք թույլ են տրվել 2016թ–ի հոկտեմբերին։

Պորոշենկոյին մեղադրում են դավաճանության մեջ. Ուկրաինայում գործ է հարուցվել նրա դեմ

Բանաձևի հարցում Ուկրաինան ենթարկվել է հանրապետությունների ճնշմանը, բայց, ցավոք, Պետրովսկի և Զոլոտոյի հարցում տարածվում են զրպարտություններ, որոնք բոլորովին նոր չեն, դրանք Պորոշենկոն երկար ժամանակ  օգտագործել է Լուգանսկում։

Մենք, իհարկե, կարող ենք ըմբռնումով մոտենալ ուկրաինական իշխանություններին, նրան, որ այնտեղ կան ինչ–որ անկառավարելի արմատականներ, ինչ–որ հանրահավաքներ են կազմակերպվում։ Այդ ամենը կարելի էր հասկանալ, եթե այդ ամբողջ ընթացքում մեր տարածքի վրա չընկնեին արկեր, եթե այդ պայմանավորվածությունները չարձանագրվեն բոլոր հնարավոր ձևաչափերում` Մինսկում «նորմանդական ձևաչափում», նախնական բնույթի հանդիպումներում։ Բայց, ափսոս, Ուկրաինան այդ առումով առաջ չի շարժվում։

«Դուրս կգաս, կասեմ». Պորոշենկոն կոպիտ պատասխան է տվել լրագրողին. տեսանյութ

Արմատականների խնդիրը Ուկրաինայի ներկա իշխանությունների խնդիրն է։ Նրանք մեծամասնություն են կազմում Գերագույն ռադայում, նրանք բոլոր հնարավորություններն ունեն օրենսդրորեն իրագործելու «Շտայնմայերի բանաձևը», իսկ դա այդ բանաձևի հետ կապված պայմանի շարունակությունն է, որպեսզի նորմանդական հանդիպումը կայանա։

Նրանք բոլոր հնարավորություններն ունեն կառավարել ուժայիններին, որպեսզի կառավարությունը ձևավորի անմիջականորեն նոր, ներկա իշխանությունը։ Ուստի նրանք կարող են լուծել թե՛ արմատականների, թե՛ այլ նեոնացիստների հարցերը, որոնց թիվն այս տարիներին Ուկրաինայում մեծացել է։ Դա Ուկրաինայի խնդիրն է։

Զելենսկին Արևմուտքին կոչ է արել չհանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Մենք մեր պարտավորություններն ամբողջությամբ կատարում ենք և պատրաստ ենք իրագործել Մինսկի համաձայնագրերը։ Բայց դա անհնար է անել միակողմանի։ Մենք, իհարկե, կուզեինք, բայց հնարավորություն չունենք փոխել Ուկրաինայի օրենսդրությունը, չենք կարող փոխել Ուկրաինայի սահմանադրությունը։ Դա պետք է անի Ուկրաինան։ Ո՛չ մենք, և ո՛չ էլ, առավել ևս, Ռուսաստանը, որին Ուկրաինան ամեն կերպ փորձում է ներկայացնել որպես հակամարտության կողմ, ինչն անհեթեթություն է։ Դա բոլորն են հասկանում։ Ինչ վերաբերում է «Շտայնմայերի բանաձևին» և ուժերն ու միջոցները բաժանելուն, ապա գնդակն Ուկրաինայի դաշտում է։

– Ինչպե՞ս կարելի է բացատրել այն, որ Կիևը համաձայնել է ուժերի և միջոցների բաժանմանը ու ստորագրել «Շտայնմայերի բանաձևը», բայց այդ հարցում առաջխաղացում չկա։

– Զելենսկին հիմա կրկնում է Պորոշենկոյին նրա ամենավատ դրսևորումներում։ Զելենսկին խաղաղության կարգախոսով է եկել իշխանության, հայտարարել, որ նա խաղաղության նախագահ է և առաջին բանը, որ կանի, խաղաղություն հաստատելն է։ Արդեն ավելի քան կես տարի է անցել, բայց հրադադարի մասին հրաման չկա։ Ուկրաինան հրադադարի հետ կապված ոչ մի կետ չի իրագործել։ Ուստի, մենք հիմա տեսնում ենք Պորոշենկոյին` իր վատագույն դրսևորումներով։

Զելենսկին ցրել է Գերագույն ռադան. նա խնդրում է չեղարկել պատգամավորների անձեռնմխելիությունը

– Հավանականություն կա՞, որ Կիևը կկատարի «Շտայնմայերի բանաձևի» պահանջները։

– Այդ առումով ես կարող եմ խոսել հոռետեսական տրամադրությունների մասին. Ուկրաինայի նոր ղեկավարության խոսքերը նախկինի նման չեն համապատասխանում գործերին։

– Ինչպե՞ս կարող է փոխել Դոնբասում տիրող իրավիճակը «Շտայնմայերի բանաձևի» իրագործումը։

– Կուզեի նշել, որ «Շտայնմայերի բանաձևը» միջոցների համալիրի քաղաքական կետերի իրագործման բաղադրիչներից է։ «Շտայնմայերի բանաձևը» ընդամենը հնարավորություն է տալիս, նույնիսկ դրա իրագործումը հնարավորություն է բացում քննարկելու մնացած պահերը, որոնք կապված են Դոնբասի տարածքում ընտրություններ անցկացնելու հետ, ինչպես դա նախատեսված է միջոցների համալիրով։

– Ի՞նչ օգուտ ունի Կիևն այս դեպքում։

– Ուղղակի ժամանակ են ձգում, փորձում «սեթևեթել» արմատական տրամադրված տարրերի հետ և մոռանում են, որ դա նրանց ընտրազանգվածը չէ։ Նրանք երբեք դուր չեն գա արմատականներին։ Դա նրանց ամենամեծ մոլորությունն է։ Զելենսկուն իշխանության են բերել ոչ թե արմատականները, այլ հենց այն մարդիկ, որոնք խաղաղության կողմնակից են։ Ինչպես ցույց են տվել քվեարկության արդյունքները, նրանք ավելի քան 70 տոկոս են։ Բայց Զելենսկին, չգիտես ինչու, չի լսում այդ 70 տոկոսին, այլ լսում է նեոնացիստական կազմավորումներին, որոնք թելադրում են նրան իրենց սեփական ռազմատենչ նպատակները և խնդիրները։

Ի՞նչ չգիտենք նրա մասին. Վլադիմիր Զելենսկու կյանքի ոչ հայտնի դրվագները

– Ի՞նչը կարող է ազդել նրա վրա, որպեսզի Կիևն ընդունի «Շտայնմայերի բանաձևի» պայմանները և որքա՞ն ժամանակ կպահանջվի դրա համար։

– Մենք բազմիցս կոչ ենք արել համաշխարհային հանրությանը, երաշխավոր երկրներին։ Եվ միայն Ռուսաստանն է կատարել և կատարում որոշակի քայլեր, որոնք ամեն կերպ պետք է դրդեն Ուկրաինային կատարել իր վրա դրված պարտականությունները։ Բայց Ուկրաինան վեց տարի շարունակ չի շարժվել տեղից, ուստի հիմա անհնար է նշել ժամկետներ, թե Ուկրաինան երբ կիրագործի Մինսկի համաձայնագրերը։

Պորոշենկոն վերադարձել է Ուկրաինա. նրա շարասյունը գաղտնի նկարահանել են օդանավակայանում

Պատրա՞ստ է արդյոք ԴԺՀ–ն կատարել փաստաթղթում առկա պահանջներն և հետևել Մինսկի համաձայնագրերին։

– Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ նաև մշտապես հայտարարում ենք այդ մասին։ Մեր ներկայացուցիչներն այդ մասին խոսում են Մինսկի բանակցություններում։ Ավելին, մենք բոլոր անհրաժեշտ քայլերն անում ենք։ Այսինքն` ելնում ենք ն րանից, որ Մինսկի հարթակը պետք է նպաստի հակամարտության կարգավորմանը։ Մենք առայժմ այլընտրանք չենք տեսնում, բայց Ուկրաինան, այնուամենայնիվ, այլ կերպ է մտածում։

– «Շտայնմայերի բանաձևի» կատարումը կարո՞ղ է հանգեցնել Դոնբասում մարտական գործողությունների դադարեցմանը։

– Միջոցների համալիրը կազմվել է շատ խրթին պայմաններում։ Եվ այնտեղ շատ են փոխզիջումային կետերը։ Այնուամենայնիվ, դա որոշակի «ճանապարհային քարտեզ» է, որը պետք է հանգեցներ մարտական գործողությունների դադարեցման և հակամարտության լիարժեք քաղաքական կարգավորման։ Ցավոք, միայն համապարփակ իրագործումը, ինչպես նշված է կետերում, կարող է հանգեցնել դրական դինամիկայի և խաղաղության։ Բայց Ուկրաինան անգամ նվազագույն ակնարկ չի անում, որ պատրաստ է կատարել Մինսկի համաձայնագրերը։

Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ

Ինչպե՞ս կարելի է բացատրել Կիևի հայտարարությունը Մինսկի համաձայնագրերը ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի կազմացրումից հետո իրագործելու հնարավորության մասին։

– Դժվար է բանականության հատիկ գտնել այդ հայտարարության ձևակերպումներում։ Նրանք ո՞ւմ հետ են խոսելու, ինչպե՞ս են կարգավորելու հակամարտությունը, եթե ԴԺՀ–ն և ԼԺՀ–ն չլինեն։ Անհեթեություն է, իհարկե, Ուկրաինան չպետք է որոշում կայացնի ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի վերաբերյալ։ Դա Դոնբասի բնակիչների  կամարտահայտումն է։ Նրանք իրենց տանն են և իրենք են որոշում իրենց ճակատագիրը։

– Ինչպե՞ս կարելի է բացատրել Մինսկի բանակցություններում առաջխաղացումը և ԴԺՀ և ԼԺՀ կազմացրելու մասին հայտարարությունները։

– Ուկրաինան այդպիսին է` ոչ միանշանակ և անհեռանկար։ Այն շատ անհուսալի գործընկեր է։ Որքանով ինձ հայտնի է` Ուկրաինայի ներկայացուցիչները Մինսկում ոչ մի հայտարարություն չեն արել ԴԺՀ և ԼԺՀ կազմացրելու մասին։

– Որքա՞ն պետք է սպասեք։

– Ժամանակը ցույց կտա։ Դատելով այն միտումից, որին մենք հիմա ականատես ենք լինում, Ուկրաինայի մոտ ամեն ինչ վատ է։