Հայ երաժիշտները մասնակցեցին համերգի, որը տեղի ունեցավ Mezzo ջազային ակումբում` Yerevan Jazz Fest ամենամյա փառատոնի նախաշեմին։
Համերգի ընթացքում ելույթ ունեցավ Fifth Season Band ջազային խումբը, որի կազմում են հայտնի երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը և Սիմոն Դոլմազյանը։
Հյուրերի շարքում էր աշխարհահռչակ ջազմեն Սթենլի Կլարկը, որն առաջին անգամ է ժամանել Հայաստան։ Դատելով ամեն ինչից` նա հավանել է համերգը։ Նա իր ստորագրությունը թողեց ակումբի անվանական դարակի վրա, նոտաներ նկարեց և գրառում արեց` «Անչափ շնորհակալ եմ»։
Ովքեր են աշխարհի ամենագեղեցիկ կանայք. լուսանկարներ
Նշենք, որ համերգին ներկա էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամի հետ։
Երաժշտական իրադարձությունը բաց չի թողել նաև հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 25–ի երեկոյան Երևանում տեղի կունենա Yerevan Jazz փառատոնի պաշտոնական բացումը, որտեղ ելույթ կունենա Սթենլի Կլարկը։
«Իսկ ո՞ւր է Չիչին». Քիմ Քարդաշյանը մկրտության ժամանակ ցույց է տվել Փսալմին. լուսանկարներ