«Մեծ–մեծ ձկնիկ, բռնվի՛ր». համառ փիսիկի մասին զվարճալի տեսանյութը գրավել է համացանցը

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում սպիտակ կատվի ձագը փորձում է խոշոր ձուկ բռնել. ձուկը մի քանի անգամ ավելի մեծ է կատվից։
Sputnik

Տեսանյութում երևում է` ինչպես է փոքրիկ, բայց շատ համառ գիշատիչը փորձում դույլից ձուկ հանել։  Հուսահատ ձկնորսը մինչև վերջին պահը պայքարում է  որսի համար, բայց, ցավոք, նրա ուժերը չեն բավարարում։ 

Չնայած ձախողմանը`տեսանյութի հերոսը սոցցանցերում մեծ հետաքրքրություն է առաջացրել, օգտատերերը հիացած են նրա նպատակասլացությամբ ու համառությամբ։ Նրանք բազում մեկնաբանություններ են գրում ու «հավանում» են խորամանկ որսորդին։

Դիտեք նաև կենդանիների մասնակցությամբ այլ տեսանյութեր.

Զվարճալի փոքրիկն ատամներով բռնել է խաղալիքն ու մրցում է շների հետ. տեսանյութ

Շնիկը լեզգինկա է պարում իսկական ջիգիթի նման․ զվարճալի տեսանյութ

Պարզվեց՝ զոհը գիշատիչն է․ տեսանյութ կատվի մասին, որը վախեցավ մկան հանդգնությունից

«Սենյա, նստիր զամբյուղի մեջ». ալարկոտ կատուն համացանցի աստղ է դարձել. տեսանյութ