Վթար Երևանում. 4 տարեկան աղջկան տեղափոխել են հիվանդանոց

Ավտոմեքենաների բախումից տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Հ. Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով 4 տարեկան մի աղջիկ է հիվանդանոց տեղափոխվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։

Կրակոց Երևանում. թիրախը մի կնոջ ավտոմեքենան է եղել

«911» ծառայությունը վթարի մասին ահազանգը ստացել է հոկտեմբերի 23-ին, ժամը 23:01-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Combo» մակնիշի (վարորդ՝ Անդրեաս Ս., ծնված 1995 թ.) և «Nissan Teana» մակնիշի (վարորդ` Զավեն Գ., ծնված 1994 թ.) ավտոմեքենաները:

Տղամարդն ինքնասպան է եղել տարեդարձից մի քանի օր անց. ողբերգական դեպք Ջերմուկում

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Էլիզաբեթ Գ., ծնված 2015 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Ողբերգական դեպք Մեծամորում. աշխատավայրում հայտնաբերել են 25–ամյա երիտասարդի դին