Ռևան ու Գալուստյանը նոր տեսահոլովակ են նկարահանել. այն գերազանցել է բոլոր ռեկորդները

Ալեքսանդր Ռևայի (որն ավելի հայտնի է որպես Արթուր Պիրոժկով) նոր երգը կոչվում է «Նա որոշել է հանձնվել» ու կրկնում է Ալադինի ու արքայադուստր Ժասմինի երգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ. 24 հոկտեմբերի — Sputnik. Շոումեն Ալեքսանդր Ռևան «Նա որոշել է հանձնվել» երգի համար նոր տեսահոլովակ է նկարահանել։ Նա պարզաբանել է, որ տեսանյութում շարունակվում է նախորդ «Зацепила» երգի պատմությունը։

Ռևան ասել է, որ նախորդ տեսահոլովակում գեղեցկուհի Մոխրոտիկը չի ենթարկվել սիրո կախարդանքին, իսկ այստեղ նա որոշել է հանձնվել։

«Ռուսները չեն ծիծաղում». Միխայիլ Գալուստյանը փոխո՞ւմ է հեռուստաալիքը

Տեսանյութը նկարահանվել է Ուիլ Սմիթի մասնակցությամբ Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմի մոտիվներով։ Ըստ սցենարի` արքայադստերը հուսահատորեն սիրահարված շատ աղքատ երիտասարդը Աբու կապիկի ուղեկցությամբ շրջում է անապատում, ուտելիքի փնտրում։ Այստեղ նա հանկարծակի կախարդական լամպ է գտնում, որի մեջ, բնականաբար, ջին կա։ Ջինը պատրաստ է կատարել տիրոջ երեք ցանկությունները։

Ալադինի դերում հենց Ռևան է, Ջինի դերում` նրա վաղեմի ընկեր ու գործընկեր Միխայիլ Գալուստյանը։ Հատկանշական է, որ տեսահոլովակի մեծ մասը նվիրված է Ջինի ու Ալադինի երկխոսություններին, կան նաև դրվագներ կապված մուլտֆիլմի ու խաղարկային ռեմեյքի հետ։