ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը Տոնոյանին ուղղված նամակը փոխանցել է ԱԳՆ–ին

Նամակը ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունից արդեն փոխանցվել է ՌԴ ԱԳՆ, այն շուտով կուղարկվի հայ գործընկերներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը ՌԴ ԱԳՆ–ին է փոխանցել ՀՀ պաշտպանության նախար Դավիթ Տոնոյանին ուղղված նամակը, որում խնդրում են նախարարին պարզաբանել զենքի տենդերի ձախողման շուրջ ստեղծված իրավիճակը։

Հայկական նավերը կլողան ԵԱՏՄ ջրերում. Հայաստանը վավերացնում է նավագնացության համաձայնագիրը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը բողոքի նոտա կուղղի Հայաստանին` զենքի մատակարարման տենդերը ձախողելու համար։ Նոտան թվագրվում է 2019 թվականի հոկտեմբերի 22–ով և հասցեագրված է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։

«Նամակն արդեն փոխանցվել է ՌԴ ԱԳՆ ու շուտով դիվանագիտական խողովակներով այն կհասնի հայկական կողմին», – ասացին Ռուսաստանի ԱԳՆ–ից։

Փաստաթղթում նշվում է, որ ORSIS ռուսական ընկերության` տենդերին մասնակցելու հայտն անհիմն մերժվել է։ Նոտայում նշվում է, որ հայկական կողմն առանց որևէ հիմքի ընկերությանն ընդգրկել է Հայաստանի ԶՈՒ–ի անբարեխիղճ մատակարարների ցանկում։

Փաշինյանը մի քանի ժամով կմեկնի Ռուսաստան

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ասել էր, որ ՀՀ արտգործնախարարությունը զենքի մատակարարման տենդերի հետ կապված բողոքի նոտա չի ստացել ՌԴ ԱԳՆ–ից։

ORSIS ընկերությունն ընդգրկված է «Պրոմտեխնոլոգիա» խմբում և զբաղվում է հրազենի, փամփուշտների ու հատուկ օպտիկայի արտարդրությամբ ու մատակարարմամբ։ Տարիներ շարունակ ընկերությունը զենք, փամփուշտներ ու օպտիկա է մատակարարել, իսկ հետո հայտնվել է «Հայաստանի ԶՈւ–ի մատակարարների սև ցուցակում»։