Փաշինյանը մի քանի ժամով կմեկնի Ռուսաստան

ՀՀ վարչապետը հոկտեմբերի 25-ին կմեկնի Մոսկվա ու նույն օրն էլ կվերադառնա։ Փաշինյանը նիստի է մասնակցելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Մոսկվայում ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ մամուլի ծառայության` նույն օրը վարչապետը կվերադառնա Երևան:

Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին