Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին

ՀՀ վարչապետն ուրախ է, որ Սիրիայի հարցով համաձայնություններն առնչվում են նաև սիրիահայերի անվտանգության հարցերին, որոնք քննարկել է Պուտինի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնություններն ընդգծում են հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաև այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին և որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,–գրել է նա։

Վարչապետը նշել է նաև, որ ՀՀ–ն և ՌԴ–ն շարունակում են հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում են իրենց հումանիտար առաքելությունը և իրենց աջակցությունը քաղաքացիական բնակչությանը:

Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո դրական ազդակները նկատելի էին. ՌԴ դեսպան

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22–ն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Սոչիում ավելի քան վեց ժամ բանակցել են Սիրիայի հարցի շուրջ և համաձայնագիր են ստորագրել։

ՀՀ-ՌԴ հարաբերությունները պետք է զարգանան արժանապատվության ու հարգանքի հիմքի վրա. Փաշինյան

Ըստ ռուս–թուրքական համաձայնագրի` Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները կտեղակայվեն թուրք- սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս: Քրդերը ստացել են լրացուցիչ 150 ժամ` Սիրիայի սահմանամերձ շրջանները լքելու համար։

Հոկտեմբերի 12-ին Փաշինյանը հայտնել էր, որ հեռախոսով զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և խնդրանքով դիմել նրան, ինչը կարևոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար: 

ՌԴ–ի հետ ռազմատեխնիկական համագործակցության ներուժը մինչև վերջ բացահայտված չէ. Փաշինյան