Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը. ի՞նչ է այցելուին առաջարկում ՀՀ–ի ամենամեծ մոլը

Ավելի քան 98.000 ք.մ. տարածք ունեցող առևտրի կենտրոնում կարելի է տեսնել նաև Մինաս Ավետիսյանի որմնանկարներից մեկը։
Sputnik

«Մեգամոլ Արմենիան» Հայաստանի ամենամեծ մոլն է, որի կառուցման հիմքում ընկած է հայկականության գաղափարը։ Այն ընդարձակ ու լուսավոր առևտրի կենտրոն է, որտեղ հայկական ավանդական ճարտարապետական էլեմենտները համակցված են ժամանակակից աշխարհի արդի և կրեատիվ լուծումներին։ Յուրաքանչյուր մանրուք նախագծելիս և իրականացնելիս առավելապես ուշադրություն է դարձվել դրա արմատներին և նշանակությանը։

Շենքի կառուցումն իրականություն է դարձել տեղի և դրսի պրոֆեսիոնալ մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում։ Այն ի սկզբանե կառուցվել է որպես մոլ, ինչի արդյունքում հարմարեցված է մոլի միջազգային չափանիշներին և առավելապես ծառայելու է այցելուների հարմարավետությանը։

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը. ի՞նչ է այցելուին առաջարկում ՀՀ–ի ամենամեծ մոլը

Ավելի քան 98.000 ք.մ. տարածք զբաղեցնող մոլը բաղկացած է 6 հարկերից, որոնցից 3-ը ստորգետնյա են։ Այն աչքի է ընկնում իր հանգիստ, միևնույն ժամանակ հարուստ գույների համադրությամբ` սպիտակ, ոսկեգույն, դարչնագույն։

Մոլը բրենդային է և այնտեղ ներկայացված են տեղական և միջազգային շուրջ 100 բրենդեր, որոնք ավելի հաճելի կդարձնեն հաճախորդների գնումները։

Ի դեպ, մոլի բոլոր բրենդային խանութները բացված են նոր և ամենամեծ կոնցեպտներով։ Այցելուները կկարողանան գտնել բոլոր տարիքի և հետաքրքրություններին համապատասխանող խանութ-սրահներ։

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը. ի՞նչ է այցելուին առաջարկում ՀՀ–ի ամենամեծ մոլը

Բացի խանութ-սրահներից մոլում գործելու է նաև Անդրկովկասի ամենամեծ խաղահրապարակը, կինոթատրոն, ռեստորան-սրճարաններ, ֆուդկորտ։ Այն ունի մեգա կայանատեղի, ինչպես նաև անվճար տաքսի ծառայություն, որը հաճախորդին խանութներից կտեղափոխի մուտքի մոտ։

Մոլում ներկայացված է նաև Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը /1973թ./։ Որմնանկարը վերականգնվել է իտալացի մասնագետների կողմից` Ֆաբրիցիո Իակոբինիի գլխավորությամբ։ Որմնանկարը համարվում է պատմամշակութային հուշարձան և Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը. ի՞նչ է այցելուին առաջարկում ՀՀ–ի ամենամեծ մոլը

Լինելով հայկական ոճով կառուցված մոլ` այն առավելապես կնպաստի տուրիզմի զարգացմանը և կդառնա զբոսաշրջիկների սիրված վայր, Հայաստանի այցեքարտերից մեկը։

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը. ի՞նչ է այցելուին առաջարկում ՀՀ–ի ամենամեծ մոլը

Magic land. Անդրկովկասի ամենամեծ խաղահրապարակը

Մոլում գործում է Անդրկովկասում ամենամեծ խաղահրապարակը, որն ընդհանուր առմամբ ունի շուրջ 9000 ք.մ.։ Այստեղ ընդգրկված են այնպիսի խաղեր, որոնք նույն ձևաչափով որևէ այլ տեղում հնարավոր չի լինի գտնել։ Խաղահրապարակում կա Formula 1 կարտինգ, որի մրցուղու երկարությունը շուրջ 1.2 կմ է։ Այստեղ հնարավոր կլինի վարել մինչև 65 կմ/ժամ արագությամբ մեքենաներով։
Խաղահրապարակում կա մագլցման պատ, ինչպես նաև 3 հարկանի պարանների քաղաք։ Իսկ ահա 9 հարկանի լաբիրինթն իր չափսերով այնքան մեծ է, որ ներսում նույնիսկ սանհանգույցներ կան երեխաների համար։ Օլիմպիական տրամբոլին բատուտը կծառայի ինչպես երեխաների համար, այնպես էլ ակտիվ սպորտի սիրահարներ մեծահասակների համար և նրանց համար կփոխարինի ֆիթնեսը։

Կինոթատրոն. Տեխնիկական նորագույն հագեցվածությամբ

Մոլում գործում է Սինեմա սթար կինոթատրոն` ընդհանուր 4 դահլիճներով, որոնցից 3-ն ունեն 175 նստատեղ, իսկ 4-րդը vip սրահն է։ Բոլոր դահլիճներն ունեն տեխնիկական նորագույն հագեցվածություն, միջազգային ստանդարտներին համապատասխան գերհարմարավետ աթոռներ։

Ավտոկայանատեղի. Smart համակարգով

Մոլի -1, -2, -3 հարկերում գործում է շուրջ 1800 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի։ Այստեղ ներդրված է smart համակարգ, որն այցելուներին հնարավորություն կտա լուսացույցի կարմիր և կանաչ գույների օգնությամբ հեշտությամբ կողմնորոշվել տարածքում։ Կայանատեղիի բոլոր կողմերում կան վերելակներ, իսկ ահա մեջտեղի հատվածում նաև շարժասանդուղք։

Ֆուդկորտ. Ամբողջ աշխարհի համերը

Ֆուդկորտը նախատեսված է շուրջ 750 մարդու համար։ Այն հագեցած է յուրաքանչյուր տիպի սննդատեսակով` ներկայացնելով ամբողջ աշխարհի համերը։ Ֆուդկորտում հնարավոր է գտնել ինչպես արագ սննդի կետեր, այնպես էլ առողջ սնունդ։

Շատրվան. գրանցված Գինեսի ռեկորդների գրքում

Առևտրի կենտրոնի մուտքի մոտ այցելուներին ողջունում է թվային և լուսային լուծումներով հագեցած գեղեցիկ շատրվանը, որն ընդգրկված է գինեսի ռեկորդների գրքում։

Այն ջրի և ներդրված համակարգի միջոցով կարողանում է արտապատկերել նկարներ, բառեր, նախշեր։ Այն կծառայի բոլոր հաճախորդների համար։ Յուրաքանչյուրը կկարողանա շատրվանի վրա գրել իր ցանկությունը, բարեմաղթանքը կամ շնորհավորանքը։

Կամուրջներ` սփյուռքի, ծաղիկների, սիրահարների, երազանքների և երաժշտության

Քանի որ մոլի ստեղծման կոնցեպտի հիմքում ընկած է հաճախորդների հարմարավետությունը, տարածքում կան կամուրջներ, որոնք ունեն իրենց անվանումները` Սփյուռքի, Ծաղիկների, Սիրահարների, Երազանքների և Երաժշտության, որտեղ, ի դեպ, մշտապես կհնչեն հայ երգիչների և կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Այստեղ վաճառվելու են համերգի, օպերայի և բալետի, թատերական ներկայացումների տոմսեր։

Կամուրջներն առաջին հերթին կօգնեն այցելուներին հեշտ կողմնորոշվել մեգա տարածքում։

Ամենամեծ Երևան սիթին

Մոլում գործելու է Հայաստանի ամենամեծ Երևան սիթի սուպերմարկետը, որն ունի ավելի քան 8000 ք.մ. տարածք։ Այնտեղ տեղում կբովվի սուրճ, կպատրաստվի կոնֆետներ, գարեջուր, պանրի մի քանի տեսակ, կաթնաշոռ։ Գնորդների աչքի առջև կթխվի նաև առանց գլյուտենի հաց, կգործի թոնրատուն։

Նյութը հրապարակված է կոմերցիոն հիմունքներով։