Կապանում ծառայող զինվորից 5 օր է` լուր չկա. ինքնակամ լքել է զորամասը

Ռազմական ոստիկանությունը արդեն մի քանի օր է փնտրում է Կապանի զորամասերից մեկը լքած ժամկետային զինծառայողին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայողը ինքնակամ լքել է զորամասը, և նրանից մինչ օրս որևէ լուր չկա: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Կենտրոնական զինվորական հոսպիտալի որոշ բաժանմունքներում բուժական գործընթացը դադարեցվել է

«Զինծառայողի ազգականին հրամանատարությունն ասել է, որ զինվորը պատի վրայից է թռել ու լքել զորամասը, իբր նա թույլտվություն է վերցրել, որ դուրս գա, հրամանատարությունը արգելել է, ինքն էլ ինքնակամ դուրս է եկել զորամասից: Դրանից հետո հրամանատարությունն ու Ռազմական ոստիկանությունն են սկսել փնտրել նրան»,-գրում է կայքը։

Զինծառայողի ազգականը կայքի հետ զրույցում հայտնել է նաև, որ տղան այս տարվա հուլիսին օրինական արձակուրդ էր եկել, շատ գոհ էր զորամասից, զինակից ընկերներից, հրամանատարական կազմից:

Զինվորի որոնողական աշխատանքների հսկողությունն իր վրա է վերցրել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետը:

7 օր առաջնագծում. կրակոցների թիվն ավելացել է

Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում, չհերքելով լուրը, գրել է, որ զինծառայողի որոնողական աշխատանքներով զբաղվում են համապատասխան գերատեսչությունները։