ՀՀ արտգործնախարարությունը Ռուսաստանի բողոքի նոտան դեռ չի ստացել

Զենքի տենդերի հետ կապված բողոքի նոտան ո՛չ ԱԳՆ է հասել, ո՛չ էլ Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը զենքի մատակարարման տենդերի հետ կապված բողոքի նոտա չի ստացել ՌԴ ԱԳՆ–ից։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Փաշինյանը մի քանի ժամով կմեկնի Ռուսաստան

ՌԻԱ Նովոստին այսօր հայտնել էր, որ Ռուսաստանը բողոքի նոտա կուղղի Հայաստանին` զենքի մատակարարման տենդերը ձախողելու համար։ Նոտան թվագրվում է 2019 թվականի հոկտեմբերի 22–ով և հասցեագրված է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ Փաստաթղթում նշվում է, որ ORSIS ռուսական ընկերության` տենդերին մասնակցելու հայտն անհիմն մերժվել է։ Նոտայում նշվում է, որ հայկական կողմն առանց որևէ հիմքի ընկերությանն ընդգրկել է անբարեխիղճ մատակարարների ցանկում։ Ռուսաստանը խնդրում է Տոնոյանին պարզել իրավիճակը։ Գործակալությունը հայտնել էր նաև, որ այժմ բողոքի նոտան գտնվում է Ռուսաստանի արտգործնախարարությունում։ Շուտով այն դիվանագիտական խողովակներով կհասնի Երևան։

«Չեմ կարող մեկնաբանել, քանի որ այս պահի դրությամբ ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ-ից տվյալ հարցի վերաբերյալ որևէ գրություն չի ստացել»,– ասաց Նաղդալյանը։

Հայաստանը և Ռուսաստանը կզարգացնեն համագործակցությունը կենսաբանական անվտանգության ոլորտում

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ իրենք նույնպես բողոքի ոչ մի նոտա դեռ չեն ստացել։

ORSIS ընկերությունն ընդգրկված է «Պրոմտեխնոլոգիա» խմբում և զբաղվում է հրազենի, փամփուշտների ու հատուկ օպտիկայի արտարդրությամբ ու մատակարարումներով։