Խաչանովը դուրս է եկել Վիեննայի մրցաշարի 1/4 եզրափակիչ. մրցակիցը հրաժարվել է պայքարից

Աշխարհի իններորդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ շրջանի խաղում հաղթել է հունգարացի մարզիկին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Թենիսիստ Կարեն Խաչանովը հասել է Վիեննայում անցկացվող ATP 500 մրցաշարի ¼ եզրափակիչ` հաղթելով հունգարացի մարզիկ Մարտոն Ֆուշովիչին։ Այս մասին հայտնում է Championat.com պարբերականը։

«Թերացել են բոլորը». հավաքականի նախկին ֆուտբոլիստները` Գյուլբուդաղյանցի հրաժարականի մասին

Խաղը տևել է 2 ժամ 16 րոպե։ Մրցաշարում երկրորդ համարի տակ ելույթ ունեցող Խաչանովը չորս անպատասխան փոխանցում է արել, երեք կրկնակի սխալ է թույլ տվել ու իրացրել 22 հնարավոր բրեյք–փոյնթերից հինգը։

Ֆուշովիչը հրաժարվել է շարունակել պայքարը երրորդ սեթում, երբ Խաչանովը հաղթում էր 4:1 հաշվով։ Առաջին խաղում Խաչանովը հաղթել էր 6:3 հաշվով, երկրորդում` պարտվել (6:4):

Միհրանի հորը հայհոյե՞լ են. հայերն ու ղազախները բախվել են Սոչիում. տեսանյութ

Քառորդ եզրափակիչի մրցակիցը կորոշվի արգենտինացի Դիեգո Շվարցմանի ու ամերիկացի Սեմ Կուերիի հանդիպման արդյունքում։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 2,3 միլիոն եվրո։

Կարեն Խաչանովը նահանջել է մեկ հորիզոնականով ATP չեմպիոնական մրցավազքում