Գյումրիում մեքենավարները դեռ դուրս չեն եկել աշխատանքի

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մեքենավարները բանակցում են ղեկավարության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մեքենավարներն այսօր էլ դեռ դուրս չեն եկել աշխատանքի։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։

ՀԿԵ–ն պատրաստ է բարձրացնել աշխատավարձերը. գործադուլը չի դադարեցվել

Ընկերության մեքենավարներն այժմ հանդիպում են ղեկավարության հետ, և քննարկումներ են գնում։ Կաշխատե՞ն այսօր նրանք, թե ոչ, հայտնի կլինի քիչ ավելի ուշ։

Հիշեցնենք` հոկտեմբերի 22-ին, օրվա երկրորդ կեսից, ինչպես նաև հոկտեմբերի 23–ին ՀԿԵ մեքենավարները գործադուլ էին հայտարարել` պահանջելով աշխատավարձերի 30 տոկոս բարձրացում։ Գործադուլի պատճառով Երևան-Գյումրի, Գյումրի-Երևան ուղղություններով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ չեն իրականացվել։

Գյումրու դեպոյի աշխատակիցների գործադուլն աշխատանքային օրենսդրության խախտում է. ՀԿԵ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը երեկ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մեքենավարների աշխատավարձերի բարձրացման հարցը կքննարկվի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայանալիք ՀԿԵ տնօրենների խորհրդի նիստում։

Երեկ հայտնի դարձավ նաև, որ նոյեմբերի 6-ին Սուրեն Պապիկյանը կմեկնի Մոսկվա` հանդիպելու «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին։