ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղական Արսեն Բաբայանին ներկայացված մեղադրանքը (այն է`քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի՝ «Իշխանությունը յուրացնելը» հատկանիշներով) շատ թույլ է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը:
Ինչու Արսեն Բաբայանի գործին չի կցվել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի ցուցմունքը
«Այդ հոդվածը խնդրահարույց է: Իրավակիրառողները, այսինքն՝ դատարանները, քննիչները, դատախազները, երբեք այդ հոդվածով չեն աշխատել, երբեք այդ հոդվածն այն դրույթով, որը հիմա կիրառվում է, չի կիրառվել: Իրենք չունեն անհրաժեշտ ուղեցույցներ, դոկտրինալ մեկնաբանությունն է բացակայում»,-նշեց նա:
Իրավաբանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Արևմուտքում, որպես կանոն, սահմանադրական կարգը տապալելու, պետական իշխանություն յուրացնելու հիմնական հատկանիշ դիտարկվում է բռնության կիրառումը:
«Իսկ մենք ունենք հոդված, որտեղ և՛ բռնության մասին է խոսվում, և՛ նշվում է՝ «այլ եղանակով», թե «այլ եղանակն» ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս է մեկնաբանվում, անորոշ է, ինչպեսև՝ փաստերը»,- ասաց Ղազարյանը:
Ով է ցուցմունք տվել Արսեն Բաբայանի գործով. «Ժողովուրդ»
Ղազարյանը անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումին, որի հիման վրա, ըստ Բաբաջանյանի՝ գործ էր հարուցվել Արսեն Բաբայանի դեմ. նա նշեց, որ Բաբաջանյանի դիմումը վերացական էր, ավելի շուտ՝ ձևական, և միայն այդ դիմումն ինքնին բավարար չէր, որ քրեական գործ հարուցվեր։