Ֆելիքս Ցոլակյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ԱԻՆ-ում ստուգումներ իրականացնելու խնդրանքով

Նախարարի խնդրանքի հիմքում վերջին օրերին լրատվական կայքերից մեկում հրապարակված նյութն է, որում նշված է, թե Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց ի վեր համակարգում աննախադեպ չափերի է հասել կոռուպցիան և հովանավորչությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. ԱԻ նախարարը խնդրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ նախարարությունում համապատասխան ստուգումներ իրականացվեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ֆելիքս Ցոլակյանը։

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է փոխոստիկանապետի հրաժարականը

Նախարարի խնդրանքի հիմքում վերջին օրերին լրատվական կայքերից մեկում հրապարակված նյութն է, որում նշված է, թե Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց ի վեր համակարգում աննախադեպ չափերի է հասել կոռուպցիան և հովանավորչությունը։

Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Լրատվամիջոցը նշել է` իբր ԱԻՆ աշխատակիցները երբևէ այսպիսի հովանավորչության և թայֆաբազության, ծանոթ-բարեկամների «շքերթի» ականատես չեն եղել: Ըստ հրապարակման` ստեղծված անառողջ մթնոլորտի, թայֆաբազության, արհամարական վերաբերմունքի պատճառով ազատման դիմում է գրել նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի երկարամյա պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:

«Դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ԱԻՆ-ում համապատասխան ստուգումներ իրականացվեն պաշտոնապես պարզելու լրատվամիջոցի հրապարակած տվյալների իսկությունն ու ներկայացվեն հանրությանը»,- նշված է նախարարը:

Ցոլակյանը հիշեցնում է`պայմանագրային աշխատակիցները ազատվել են աշխատանքից օպտիմալացման շրջանակում և կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող նյութերի հրապարակումից:

Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժեշտ կտա՞ պաշտոնին. պատասխանում է Հայկ Գրիգորյանը

Նախարարի խոսքով` մնացյալ աշխատակիցները օրենքով սահմանված կարգով ծանուցվել են, որ առաջիկայում հնարավոր է լինեն նոր ազատումներ` ԱԻՆ-ում սպասվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված:

Ֆելիքս Ցոլակյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ԱԻՆ-ում ստուգումներ իրականացնելու խնդրանքով

Նշենք, որ ԱԻՆ ՃԿԱԿ նախկին պետ Հովհաննես Խանգելդյանը իր տված հարցազրույցում նշել էր, որ որևէ խնդիր չունի ղեկավարության հետ և ազատման դիմում գրելու պատճառը  այլ աշխատանքի անցնելու հրավերն է։

Հիշեցնենք` հոկտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել էր փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանին։

Նախարարի մամուլի քարտուղար, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Արտակարգ իրավիճակների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության 7 աշխատակիցները ոչ թե ազատվել են աշխատանքից, այլ նրանց հետո կնքված պայմանագրի ժամկետը չի երկարացվել։