ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. «Երևան քաղաքի Սիրահարների այգում» գտնվող «Եվրոստան Ույուտ» ՍՊԸ-ին տրամադրված հողատարածքի նկատմամբ առանձնապես խոշոր չափի չարաշահումներ հայտնաբերելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ տեղեկությունների՝ Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձինք Սիրահարների այգու որոշակի հատվածն ապօրինի օտարել են «Եվրոստան Ույուտ» ՍՊԸ-ին, ինչի հետևանքով պետությանը հասցվել է մոտ 550 մլն դրամի վնաս։
Փաստի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քրեական օրենսգրքի 308 հոդվածի 3-րդ մասի և 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ճամբարակ համայնքի ղեկավարի հայրը միլիոնների վնաս է պատճառել պետությանը. տեսանյութ
Աղբյուրը հայտնում է նաև, որ 2003 թվականին Երևանի քաղաքապետի որոշմամբ նշված ՍՊԸ-ին 25 տարի ժամկետով վարձակալության է տրվել զբոսայգում գտնվող, սեփականության իրավունքով ՍՊԸ-ին պատկանող 96 քմ մակերեսով շինությունը զբաղեցնող 150 քմ մակերեսով հողատարածքը, 900 քմ մակերեսով լրացուցիչ հողատարածք՝ մանկական հանգստի կենտրոն վերակառուցելու ու ևս 536 քմ մակերեսով հողատարածք՝ որպես կանաչ գոտի օգտագործելու նպատակով. այդ ամենը հանդիսացել է նշված զբոսայգու մի մասը։
«Մավշինի» տնօրենը «կերել է» Վայքի այգին ու մարզադաշտը նորոգելու փողերը և կեղծ թղթեր կազմել