Որն է եղել Հայրապետովին աշխատանքից հեռացնելու գլխավոր պատճառը. «Փաստ»

Հայրապետովին առաջարկվել է ցուցմունք տալ այդ գործի հետ կապված, «հիշել» և ասել, որ Ռոբերտ Քոչարյանն է հանձնարարել Պողոսյանին ծեծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության ՊՊԾ արդեն նախկին պետ, գեներալ Գրիգորի Հայրապետովի աշխատանքից հեռացման գլխավոր պատճառը եղել է 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործի՝ իշխանության կողմից նորովի բացումը, գրում է «Փաստ» թերթը։

«Աղվան Հովսեփյանը պետք է վկայություն տա` առանց դռները պաչպչելու». Քոչարյան

Վլադիմիր Գասպարյանը հրաժարվել է ցուցմունք տալ. նա լուրջ չի վերաբերվում մեղադրանքին

Աղբյուրի փոխանցմամբ, Հայրապետովին առաջարկվել է ցուցմունք տալ այդ գործի հետ կապված, «հիշել» և ասել, որ Ռոբերտ Քոչարյանն է հանձնարարել Պողոսյանին ծեծել։ Սակայն Հայրապետովը հրաժարվել է՝ ասելով, թե ինքը չի կարող նման ցուցմունք տալ, քանի որ դա իրականությանը չի համապատասխանում։

Առաջարկողն  սկսել է «երեսով տալ», որ նրան նոր իշխանությունը լավ է վերաբերվել, պաշտոնի բարձրացում է արվել, գեներալի կոչում են տվել: Այդուամենայնիվ, Հայրապետովը հրաժարվել է՝ նշելով, որ այդպես չի եղել՝ խնդրեով իրեն չխառնել քաղաքական հաշիվների մեջ։ Հայրապետովին ժամանակ են տվել մտածելու, և տեսնելով, որ կոմպրոմատ էլ չկա վրան, առանց զգուշացնելու հրամանը տվել և ազատել են աշխատանքից։

Գրիգորի Հայրապետովն ազատվել է աշխատանքից

«Փաստի» աղբյուրը նաև հավելել է, որ ՊՊԾ այլ սպաների ևս, որոնք այդ օրը ուղեկցել են Ռոբերտ Քոչարյանին և Շառլ Ազնավուրին, դիմել են նույն առաջարկով, սակայն դեռևս արդյունքներ չկան:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։