Տղամարդը «ոտքի վրա» խաբել է 2 ընկերուհիներին ու խոշոր գումար հափշտակել

32–ամյա խաբեբան գումար է հափշտակել ոչ միայն ծանոթից, ում խոստացել է աշխատանքի ընդունել «դրսում», այլ նաև նրա ընկերուհուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. 32–ամյա տղամարդը 40–ամյա ծանոթ կնոջից խոշոր գումար է ուզել նրան Գերմանիայում որպես բժշկուհի աշխատանքի դասավորելու համար, ու խոստումը չի կատարել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

ԱՄՆ–ի կեղծ միգրացիայի երեսը. Հայաստանում ձերբակալել են կուբացի խաբեբաներին

«Տղամարդը 2017–ի մայիսի 26-ից մինչև 2017–ի հունիսի վերջն ընկած ժամանակահատվածում, 40-ամյա իր ծանոթուհու վստահությունը չարաշահելու միջոցով 5.100.150 ՀՀ դրամ գումար է մաս–մաս ստացել։ Նա, սակայն, իր ծանոթուհուն աշխատանքի տեղավորելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, 32-ամյա տղամարդը, տեղեկանալով, որ 40-ամյա կնոջ ընկերուհին՝ ծնված 1977թ.,  չի կարողանում հետ ստանալ պարտքով ընկերուհուն տված գումարը, այդ հարցում նրան օժանդակելու պատրվակով վերջինից ստացել է 400.000 դրամ:

«Մի կտուրի տակ». սովորական խաբեությո՞ւն, թե՞ երկար սպասված տանիք գլխավերևում

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 32-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 1-ին մասով` խարդախություն կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: