Թուրքիան հայտարարել է Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողությունը դադարեցնելու մասին

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ երեկ Ռուսաստանում ստորագրված փոխըմբռնման մասին հուշագրի համաձայն, Սիրիայի տարածքում գործողությունը դադարեցվում է, բայց անհրաժեշտության դեպքում ահաբեկիչներին հակահարված կտրվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայի և Անկարայի միջև ընդունված փոխըմբռնման հուշագրի համաձայն, Սիրիայում դադարեցվել է «Խաղաղության աղբյուր» թուրքական գործողությունը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է Ռիա Նովոստին։

Չավուշօղլուն նշել է, որ գործողությունն ավարտված չէ, և բանակը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հարված հասցնել քրդերին։ Անհրաժեշտ է մաքրել տարածքները զենքերի գաղտնի պահեստներից,  որոգայթներից և պատերազմի այլ «մնացորդներից»։

«Ուստի մենք դեռ մնում ենք դաշտում։ Իսկ եթե ահաբեկիչներն ինչ–որ տեղ հայտնվեն, ապա մեր զինվորականները մարտեր կմղեն նրանց դեմ»,–ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Թուրքամետ գրոհայինները բռնազավթում են հայերի ու ասորիների տները. լուսանկարներ

Դա հրաշք է». քրդերը հայերի և չեչենների հետ փրկվել են թուրքամետ զինյալների ձեռքից

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 22–ին, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի քան 6 ժամ տևած բանակցություններից հետո 10 կետերից կազմված հուշագիր են ստորագրել։ Դրանում, մասնավորապես, ասվում է, որ հոկտեմբերի 23–ին ժամը 12–ին Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները կտեղակայվեն թուրք - սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս:

Թուրքական բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքի «Մանսուրա» ամբարտակին

Քրդերը ստանում են լրացուցիչ 150 ժամ՝ Սիրիայի սահմանամերձ շրջանները լքելու համար․ նրանք տեղափոխվում են ավելի խորը՝ թուրքական սահմանից հեռու: Քրդական ուժերը սահմանից շուրջ 30 կիլոմետր հեռացնելուց հետո Ռուսաստանը և Թուրքիան համատեղ կվերահսկեն սահմանը 10 կիլոմետր խորության վրա՝ դեպի արևելք և նույնքան դեպի արևմուտք: