ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում բախվել են «ՎԱԶ-2107» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ կայքը։
Ահազանգը նախարարությունում ստացել են հոկտեմբերի 23-ին, ժամը 01:27-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներից Արեն Դ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Կարեն Ղ.-ն (ծնված 1988 թ.) շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել Ստեփանավանի ԲԿ: Բժիշկները Կարեն Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Խոշոր վթար Երևանում. մեքենաների բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազի բալոնների փականները: