ՌԱԴԻՈ

«Իրականում». Հայոց ցեղասպանության փաստը ամերիկացիները կրկին շահարկում են

Իրականում գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք մեր հարևանությամբ են տեղի ունենում, քաղաքական իմաստով կարծես Հայաստանի կողքով էլ անցնում են: Անկախությունից ի վեր Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարները միշտ գերադասել են բախտորոշ հարցերից-խնդիրներից հեռու մնալ:
Sputnik

Տեսական հիմնավորումներից մեկն այն է, թե հո գերտերությո՞ւն չենք. ժամանակակից քաղաքակրթության ճյուղերից մեկի վրա ուղղակի ծվարել-մնացել ենք, թափներս էլ չի հերիքում ինչ-որ կերպ ազդել այն ամենի վրա, ինչի հետ մեր երկրի, ազգի ու պետականության անվտանգությունն է կապված իրականում: Բայց այդպես մտածելն անթույլատրելի է:

«Իրականում». Հայոց ցեղասպանության փաստը ամերիկացիները կրկին շահարկում են
Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան