ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ազատվել է պաշտոնից:
Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց անձամբ ինքը` Հովհաննես Քոչարյանը։
«Այո, այսօր ազատվել եմ աշխատանքից, սեփական դիմումի համաձայն»,–ասաց նա մեզ հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Հովհաննես Քոչարյանը փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին. մինչ այդ նա զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը: