Հայաստանը կարող է դառնալ ՁԻԱՀ–ի կանխարգելման տարածաշրջանային կենտրոն. դեսպան

Ռուսական ծրագրի շրջանակում ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնին նվիրաբերել են երրորդ շարժական կլինիկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik.Հայաստանը կարող է դառնալ ՁԻԱՀ–ի կանխարգելման տարածաշրջանային կենտրոն։ Այդ մասին ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի 30–ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ինչպես նորաձևությունը կարող է նպաստել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին Հայաստանում. Fashion Aids Line.

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի և այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հսկողության ոլորտում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին տեխնիկական օգնության ծրագրի» շրջանակում Ռուսաստանը հոկտեմբերի 15–ին Հանրապետական կենտրոնին նվիրաբերել է երրորդ շարժական կլինիկան։

Հայաստանը կարող է դառնալ ՁԻԱՀ–ի կանխարգելման տարածաշրջանային կենտրոն. դեսպան

«Ռուսաստանը պրոֆիլային կազմակերպությունների միջոցով սերտ կապեր է պահպանում կենտրոնի հետ։ Հերթական շարժական լաբորատորիան, որը նվիրաբերվել է հայկական կողմին, վկայում է այն մասին, որ փոխգործակցությունը շարունակվում է և օգուտ բերում մեր երկրներին»,–նշեց դիվանագետը։

Հայաստանը կարող է դառնալ ՁԻԱՀ–ի կանխարգելման տարածաշրջանային կենտրոն. դեսպան

Կոպիրկինը հիշեցրեց Ռուսաստանում խոշոր հայկական սփյուռքի, ինչպես նաև Հայաստանում ռուս զբոսաշրջիկների թվի սրընթաց աճի մասին, ինչը, նրա խոսքով, ավելի արդի է դարձնում առողջապահության ոլորտում համագործակցության հարցերը։

«Դա այն է, ինչ մեզ թելադրում է կյանքը։ Փոխգործակցությունը, որն իրականացվում է ՁԻԱՀ–ի կանխարգելման և դրա դեմ պայքարի ոլորտում, բոլոր հիմքերն ունի հետագայում ևս դինամիկ կերպով զարգանալու համար։ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել այդ ոլորտում և հեռանկարներ ունի դառնալու ՁԻԱՀ կանխարգելման տարածաշրջանային կենտրոն։ Նույնը մաղթում եմ Հայաստանի Հանրապետությանը»,–նշեց դեսպանը։

ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանն իր հերթին նշեց, որ չի կարելի թերագնահատել շարժական կլինիկաների դերը ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ին հակազդելու գործում։ Դրանք գործում են մարզերում և արդեն հասցրել են հետազոտություններ անցկացնել 300 գյուղական համայնքներում` 2013թ.–ից սպասարկելով 60 հազար մարդու։

Հայաստանը կարող է դառնալ ՁԻԱՀ–ի կանխարգելման տարածաշրջանային կենտրոն. դեսպան

«Գյուղական համայնքներում մենք աշխատում ենք առավել խոցելի խմբի` աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների հետ։ ՄԻԱՎ վարակի դրական արդյունքի դեպքում այցելուներին ուղարկում են կենտրոն, որտեղ նրանք անհրաժեշտ բուժօգնություն են ստանում»,–ասաց նա։

Հայաստանը կարող է դառնալ ՁԻԱՀ–ի կանխարգելման տարածաշրջանային կենտրոն. դեսպան

Այժմ երկու շարժական կլինիկաներ են գործում ԿամԱԶ ավտոմեքենաների վրա և ևս մեկը` ГАЗон–ի վրա։ Վերջինը կարելի է օգտագործել հասարակական վայրերում, զանգվածային միջոցառումների ժամանակ։

Պայքար ՁԻԱՀ–ի դեմ. ո՞ր մարզում է իրավիճակն առավել ողբալի

Նշենք, որ առաջին կլինիկան Հայաստանին նվիրաբերել են 2014թ.–ին, երկրորդը` 2016թ.–ին։

1988թ.–ից ի վեր Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ 3654 դեպք։ Սեպտեմբերի տվյալներով` Հայաստանում կա 2523 ՄԻԱՎ վարակակիր։ Տղամարդիկ կազմում են մոտ 70 տոկոս, կանայք` 30 տոկոս, կա 60 երեխա։ 2100 մարդ դիսպանսերային հաշվառման տակ է և ստանում է հակառետրովիրուսային բուժում։