Հակոբյանը նշում է, որ Հայաստանի ընդդիմության մեջ կան բազմաթիվ շերտեր, որտեղ և՛ նախկին իշխանության մասերն են ներգրավված, և՛ նոր դիրքավորվող ուժերը։ ՀՀԿ–ն, օրինակ, հանդես է գալիս անհատների տեսքով։ Հանրապետականի ձայնը` որպես կուսակցություն, չի լսվում։ Կա Դաշնակցություն, որը փորձում է ակտիվ դերակատարում ունենալ և՛ այստեղ, և՛ Արցախում, և ձևավորվում են նոր քաղաքական ուժեր, որոնք իրենց դիրքավորում են ընդդիմության դաշտում։
«Ընդդիմության շանսը նոր այլընտրանքն է, իսկ ժողովրդի շահը՝ ընտրությունն է ներկայի և ապագայի ընդդիմության։ Չեմ կարծում, որ ընդդիմությունը, որը կհամախմբվի կամ կկոնսոլիդացվի որևէ հին ուժերի շուրջ՝ մեծ շանսեր ունի հաջողության հասնել»,– ասում է քաղտեխնոլոգը։
Սուրենյանց․ «Առաջիկայում ուրվագծվելու է այն ուժը, որը հավակնելու է նոր ընդդիմության դերին»
Ըստ Հակոբյանի` այսօրվա իշխանությունը շատ լավ հասկանում է սա և միշտ փորձում է պայքարը տեղափոխել ներկա և նախկին իշխանությունների հարթության մեջ։
«Ընդդիմությունը զարգացման, կայունացման պրոցեսում է գտնվում». Նորայր Դունամալյան