Ֆինանսավորման հետ կապված խնդիր չի լինի. Փաշինյանը` ԱԷԿ–ի համար տրվող վարկի մասին

Հայաստանը Մեծամորի ԱԷԿ–ում հիմնանորոգում է իրականացնում Ռուսաստանի կառավարությունից ստացած ֆինանսավորմամբ, որն իր մեջ ներառում է 270 միլիոն դոլարի վարկ ու 30 միլիոն դոլարի դրամաշնորհ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Բանակցում ենք Ռուսաստանի իշխանության հետ ֆինանսավորման ժամկետը ևս մեկ տարով` մինչև 2020 թվականը, երկարացնելու մասին։ Հայկական ատոմակայանի հիմնանորոգման ֆինանսավորման հետ կապված խնդիր չի առաջանա։

Կամ մենք էինք խելացի, կամ Աստված մեզ ցույց տվեց ատոմակայանի կառուցման ճիշտ տեղը. Պետրոսյան

Այս մասին այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։

«Գոյություն ունի խնդրի լուծման մի քանի սցենար, և այս խնդիրն արդեն քննարկվել է ռուս գործընկերների հետ», – ասաց Փաշինյանը։

Հայաստանը Մեծամորի ԱԷԿ–ում հիմնանորոգում է անցկացնում Ռուսաստանի կառավարությունից ստացած ֆինանսավորմամբ, որն իր մեջ ներառում է 270 միլիոն դոլարի վարկ ու 30 միլիոն դոլարի դրամաշնորհ։

Հարցը քննարկվել է և՛ ՌԴ նախագահի, և՛ ՌԴ վարչապետի հետ հոկտեմբերի 1–ին Երևանում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։

«Մենք աշխատում ենք, խնդիրն ավելի խորը հասկանալու և լուծելու համար», – ավելացրեց Փաշինյանը։

Ատոմակայանի անվտանգության հայկական համակարգերով հետաքրքրված են արտասահմանում

Հիշեցնենք` Հայկական ատոմակայանի հիմնանորոգումը մեկնարկել է 2017 թվականին։ 2017-18 թվականներին փոխարինվել են կայանի երկու գեներատորներն ու դրանց օժանդակ հանգույցները։ Այս տարի փոխում էին ավտոմատիկան ու պաշտպանության և վթարային սառեցման համակարգերը։ Սրանով աշխատանքը չի ավարտվում։

Հայկական ատոմակայանը նորից միացվել է երկրի էներգահամակարգին

2020 թվականին ուզում են ռեակտորի կորպուսի թրծման աշխատանքներ իրականացնել։ Դա կերկարացնի ռեակտորի ու կայանի աշխատանքի ժամկետը տեսականորեն՝ նաև 2027 թվականից հետ։ Նախորդ և այս տարի կայանը սովորականից ավելի երկար է նորոգման մեջ եղել։ Ապրիլի 15–ից հունիսի 1–ը չէր գործում առաջին տուրբինը, հունիսից` երկուսը, այժմ երկրորդն է նորոգման մեջ։ Տարվա վերջին կայանը նորից կսկսի աշխատել ամբողջ թափով։