Ավտոբուսները կհասնեն մինչև Հայաստանի ամենահեռավոր գյուղեր. նախարար

Հեռավոր գյուղերի գյուղապետարաններին կտրամադրեն ավտոբուսներ, որ իրենք կարողանան ինքնուրույն բնակիչներին շրջկենտրոն հասցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հասարակական տրանսպորտը հասանելի կդառնա Հայաստանի ամենահեռավոր գյուղերի համար։ Այս մասին այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարը մեկնում է Մոսկվա` հանդիպելու «Ռուսական երկաթուղիների» տնօրենին

Նա նշեց, որ Հայաստանի գյուղերից շատերում տրանսպորտ չկա. մասնավոր ընկերություններին պարզապես ձեռնտու չէ այնտեղ դատարկ մեքենաներ ուղարկել։

Հարցը լուծելու համար գյուղապետարաններին նոր ավտոբուսներ կտրամադրեն։ Նախարարը նշեց, որ արդեն սկսել են բաժանել դրանք։ Համայնքների խոշորացման (որն արդեն երկու տարրի է ընթանում է) ժամանակ բոլոր նոր համայնքապետարաններին տեխնիկական աջակցություն էր տրամադրվում։ Ոմանք ավտոբուս են խնդրել ու ստացել են։ Այժմ նրանք օրական առնվազն երկու անգամ բնակիչներին շրջկենտրոն են տանում։

Գյումրու դեպոյի աշխատակիցների գործադուլն աշխատանքային օրենսդրության խախտում է. ՀԿԵ

«Ուզում ենք բոլոր գյուղերին նման լուծում առաջարկել։ Դրանք բնակիչներին կտանեն մոտակա քաղաքներ, իսկ այնտեղից տրանսպորտը կանոնավոր կերպով Երևան և այլ խոշոր քաղաքներ գնում է», – նշեց Փաշինյան։

Որպեսզի բոլոր գյուղերին ավտոբուս տրամադրվի, կպահանջվի 500 միլիոն դրամ։