Երևանում ապօրինի կրպակներ ու տաղավարներ են ապամոնտաժվել

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապամոնտաժված տարածքներն ամբողջությամբ մաքրվել են, ըստ անհրաժեշտության, նաև կբարեկարգվեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում ապամոնտաժվել է 7 ապօրինի կրպակ ու տաղավար: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։

Գյումրիում ապօրինի շինությունների դեմ պայքարը շարունակվում է. 25 օրինախախտ տուգանվել է

«Մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը պահպանելու, ընդհանուր օգտագործման տարածքները բարելավելու, ինչպես նաև կենտրոնի մայթերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու ու բացօթյա առևտուրը կանոնակարգելու նպատակով ապամոնտաժվել են, մասնավորապես, Մանկավարժական համալսարանի և Կոնսերվատորիայի հարևանությամբ, չգործող ու հակասանիտարական վիճակում գտնվող ծաղկի տաղավարները»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Բացի այդ, հետևելով քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հորդորներին, տնտեսվարողները սեփական ուժերով ապամոնտաժել են Խանջյան փողոցի 13, Խորենացի 26, Մաշտոցի պողոտայի 3 հասցեների դիմաց տեղադրված տաղավարները։

Երևանի 35 հազար անօրինական ավտոտնակները վերջին շանսը կստանան

Ապամոնտաժվել են նաև ծառերի վրայով անցկացրած էլեկտրական հոսանքալարերը, որոնք ստեղծել էին հրդեհավտանգ իրավիճակ: Տարածքներն ամբողջությամբ մաքրվել են, ըստ անհրաժեշտության, նաև կբարեկարգվեն: