ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 6-ին կմեկնի Մոսկվա` հանդիպելու «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին։ Այս մասին Պապիկյանը հայտնեց այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ` անդրադառնալով Հարավկովկասյան երկաթուղում ստեղծված իրավիճակին։
«Պարոն Բելոզյորովի հետ քննարկելու ենք ՀԿԵ զարգացման հետ կապված մի շարք ուղղություններ, նաև ֆինանսական ներդրումների հարցեր»,– ասաց նա։
Հարավկովկասյան երկաթուղու ուղևորահոսքն աճել է 11 տոկոսով
Նախարարի խոսքով` ապագայում նախատեսված ներդրումների մի հատվածը նախատեսված է առաջիկա 4-5 տարիների ընթացքում։ Բայց քանի դեռ ռուսական կողմի հետ քննարկումը տեղի չի ունեցել, նախարարը ձեռնպահ մնաց դրանց մասին տեղեկություններ հայտնել։
Սուրեն Պապիկյանն այցելել է ՀԿԵ ու քննարկել ուղևորափոխադրումների ծավալի հարցը
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
Ի պատասխան ԶԼՄ-ների հրապարակումների. ՀԿԵ-ն դիտարկում է դատարան դիմելու հնարավորությունը