ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Կառավարությունն առաջիկայում կշտկի ՀՀ զինանշանի վրա առկա սխալները։ Այս մասին այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Նախարարությունը զինանշանի հետ կապված բազմաթիվ հարցադրումներ ու դիտարկումներ է ստանում և վարչապետի որոշմամբ` ստեղծվել է աշխատանքային խումբ` իմ գլխավորությամբ, որը բոլոր մասնագետների, շահագրգիռ կողմերի հետ կքննարկի այդ հարցը»,– ասաց նախարարը։
Նրա խոսքով` զինանշանի վրա փոփոխությունները կկատարվեն աշխատանքային խմբի համաձայնությամբ։