ՌԱԴԻՈ

Հայրապետյան․«Ադրբեջանում իշխանությունը կորցնելու վախ ունեն»

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանում ընդդիմությունը դուրս էր եկել բողոքելու աղքատության և կոռուպցիայի դեմ, իշխանությունն էլ բռնություն գործադրեց ժողովրդի վրա։
Sputnik
Հայրապետյան․«Ադրբեջանում իշխանությունը կորցնելու վախ ունեն»

Ադրբեջանում անցկացվող բողոքի ակցիաները և իշխանության ձեռնարկած գործողություններն ընդհանրապես համաչափ չեն, քանի որ դրանք մասսայական բնույթ են կրում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Նախքան Հայաստանին կոչ անելն Ալիևը պետք է հրաժարվի Ռամիլ Սաֆարովին հերոսացնելուց. ԱԳՆ

«Իշխանության բավականին դաժան, բռնի և անհամարժեք արձագանքը կարծես նոր մարդկանց ներգրավվածություն է ապահովում։ Բաքվում  բողոքի ակցիաները տեղի են ունենում իշխանության հանդեպ դժգոհության ալիքի ֆոնին։ Ընդդիմադիրները Ալիևի հրաժարականն էին պահանջում, ինչը դաժանորեն ճնշվեց»,–նշեց նա։

Պատգամավորի խոսքով` դրան զուգահեռ մի խումբ կանայք ցույցեր էին անցկացնում ընտանեկան բռնության դեմ, որը ևս ճնշվեց անհասկանալիորեն և նրանց փողոցում շատ դաժան բռնության ենթարկեցին կին ոստիկանները։

«Նման դաժան վերաբերմունքը ցույց է տալիս, որ իշխանությունները սարսափում են այլախոհության ցանկացած դրսևորումից, դա խոսում է այն մասին, որ իրենք իշխանությունը կորցնելու վախ ունեն»,– ասաց պատգամավորը։

Հայկական ազգանուն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան մուտք գործել Ադրբեջան. Մամեդյարով

Ըստ Հայրապետյանի` քաղհասարակություն Ադրբեջանում գրեթե չկա կամ շատ թույլ է զարգացած, մեծ մասամբ, հասարակության այդ հատվածը մոտ 2–3 տարի առաջ  հիասթափված դուրս եկավ երկրից։

«Իշխանության ներսում որոշակի պրոցեսներ են գնում, որոնք հարցեր են առաջացնում։ Ալիևը ինչ-որ քայլեր է ձեռնարկում, կրճատումներ և նշանակումներ է անում, որոնք իմ դիտարկմամբ` պատահական չեն և որոշակի նպատակների պետք է ծառայեն»,–նշեց Հայրապետյանը։

Ղևոնդյան. «Փաշինյանի պատասխանն Ալիևին բավականին փաստարկված էր, թիրախային ու կոռեկտ»

Ադրբեջանի իշխանությունը փորձում է մաքսիմալ վախեցած պահել հասարակությանը և թույլ չտալ որևէ ըմբոստություն կամ դժգոհության որևէ դրսևորում։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանում հակաիշխանական ցույցեր ու բողոքի ակցիաներ էին անցկացվում։ Ընդդիմությունը արտոնված հանրահավաք էր նախաձեռնել, բայց նրանց առաջնորդներից Ադրբեջանի ժողովրդական ճակատի ղեկավար Ալի Քերիմլին, նրա համախոհներ Վահիդ Մագերամլին և Թոֆիկ Յագուբլուն ձերբակալվեցին: Նրանք, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դուրս էին եկել Քերիմլիի տնից և Հեյդար Ալիևի անվան պալատի մոտ մի խումբ այլ ակտիվիստների հետ ձերբակալվել` ուժի կիրառմամբ: Բաքվի ոստիկանական ուժերին, սակայն չհաջողվեց կանխել դժգոհության ալիքը, լռեցնել բողոքի ակցիան:

Ընդդիմադիրները հակակառավարական կոչեր հնչեցրեց: Ոստիկանությունն էլ զանգվածային ձերբակալություններ սկսեց: