Ֆրանսիայում այս անգամ հարձակվել են հայկական վարժարանի վրա

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը անդրադարձել է Ֆրանսիայում գործող հայկական վարժարանի վրա հարձակման դեպքին և դատապարտել այն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Փարիզի հարավարևմտյան Սևր շրջանում հարձակվել են Սամուել-Մուրատ հայկական վարժարանի վրա: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

«Ջարդել էին դուռը». խմբագիրը մանրամասներ է պատմում Nouvelles d'Arménie-ի վրա հարձակումից

«Մենք լրջորեն մտահոգված ենք հայկական Սամուել-Մուրատ վարժարանի դեմ կատարված վանդալիզմով: Այդ գործողությունները չպետք է անպատիժ մնան»,- գրել է ՀՀ դեսպանը:

Սա վերջին օրերին Ֆրանսիայի հայկական կառույցների վրա հարձակման երկրորդ դեպքն է։ Հոկտեմբերի 20-ին թիրախում էր հայտնվել հայկական  Nouvelles d "Arménie ամսագրի խմբագրությունը:

«Պահանջում էին հանձնել հայերին, բայց մերոնք չարեցին». «աթաթուրքերից» փրկված ժողովուրդները

Խմբագրությունը լուսաբանում է Օսմանյան Թուրքիայում հայերի և այլ ժողովուրդների (հույներ, ասորիներ, եզդիներ) ցեղասպանության մասին թեմաներ, ինչպես նաև ուշադիր հետևում Սիրիայում ընթացող զարգացումներին: Ամսագրի խմբագիր Արա Թորանյանը մասնակցել է մի շարք միջոցառումների, որոնք դատապարտում են թուրքական ագրեսիան և աջակցում սիրիական քրդերին: