ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Աֆրիկայի երկրները քննարկում են փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթով իրականացնելու հավանականությունը։ Այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանը` Ռուսաստան-Աֆրիկա համաժողովի շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հոկտեմբերի 21-ին հայտնել էր, որ ԵՏՀ-ն և Աֆրիկյան միության հանձնաժողովը մտադիր են Ռուսաստան-Աֆրիկա համաժողովի ընթացքում փոխըմբռնման հուշագիր ստորագրել: Սարգսյանն ընդգծել է, որ այն թույլ կտա շատ կարևոր հարցեր քննարկել անմիջականորեն:
«ՀՀ–ի տնտեսությունը լավագույնն է ԵԱՏՄ-ում, բայց ես մտահոգություններ ունեմ». նախկին նախարար
Մեր աֆրիկացի գործընկերներին հետաքրքրում է, թե ինչպես ենք իրականացնելու փոխադարձ հաշվարկները: Աֆրիկյան երկրներն արդեն դիտարկում են ազգային արժույթով միմյանց հետ հաշվարկներ անելու գաղափարը: Հարց է առաջանում, թե ինչպես են Աֆրիկայի երկրներն առևտուր անելու ԵԱՏՄ-ի հետ»- ասել է Սարգսյանը:
Նշենք, որ Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական համաժողովն անցկացվում է Սոչիում հոկտեմբերի 23-24-ը: