Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ԱԻՆ ղեկավար կազմի հետ խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ԱԻ նախարարության գործունեության վերաբերյալ կազմակերպական բնույթի հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Այս մասին ասել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԻՆ ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունից։

ԱԻՆ–ի 7 աշխատակցի պայմանագրերը չեն երկարացվել. ինչ է իրականում կատարվում կառույցում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Նահապետյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից:

Ֆելիքս Ցոլակյանը Փրկարար ծառայության նախկին տնօրենին հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ԱԻ նախարարության գործունեության վերաբերյալ կազմակերպական բնույթի հարցեր:

Գեներալ–մայոր Վրեժ Գաբրիելյանը ծնվել է Երևանում, 1952թ–ին։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտիպատմաաշխարհագրական ֆակուլտետը։

Սովորել է ԽՍՀՄՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցում։ 1996թ.–ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱԻ ոլորտում։ 2006թ.–ից ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալն է։