Վարչապետն ամենամեծ ցանկության դեպքում էլ չէր կարող աշխատավարձ բարձրացնել. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ ճիշտ կլինի, որ կա՛մ անձամբ վարչապետը, կա՛մ իր մամուլի խոսնակը հստակ պատասխան տան` ինֆորմացիան ճի՞շտ է, թե՞ ոչ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետն ամենամեծ ցանկության դեպքում էլ չէր կարող նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը բարձրացնել, քանի որ օրենքով է այդ հարցը կարգավորվում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Փաշինյանի գաղտնի հանձնարարականով բարձրացել են նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը

Երեկ «Հետքը» գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։

«Վարչապետը չի կարող միանձնյա որոշումներ կայացնել։ Ճիշտ կլինի, որ կա՛մ անձամբ վարչապետը, կա՛մ իր մամուլի խոսնակը հստակ պատասխան տան` այդ ինֆորմացիան ճի՞շտ է, թե՞ ոչ։ Երբեմն լինում են թևածող խոսակցություններ, ու կառավարությունն էլ հստակ չի ասում` աշխատավարձերի բարձրացում եղե՞լ է , թե՞ ոչ»,–ասաց նա։

Զարգարյան. «Կրակի մեջ մտնողները 80-90 հազար դրամ աշխատավարձ են ստանում»

Նկատառմանը, թե կառավարությունից նախարարների, փոխնախարարների աշխատավարձերի բարձրացման ինֆորմացիան չեն հերքել` Պետրոսյանն արձագանքեց, որ տեղեկությունը չհերքելը մի բան է, հաստատելը` մեկ այլ բան։

Անդրադառնալով լուրերին, որ աշխատավարձերի բարձրացումը գաղտնի է արվել` պատգամավորը նշեց, որ իշխանությունն ինչը պետք է գաղտնի անի` չի անում, ինչը պետք չի` անում է։

«Կքննարկենք` ինչու է այդպես տեղի ունեցել». Մակունցը` աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին

«Ում կանչում են նախաքննական մարմին` միանգամից սաղ ազգն իմանում է, բայց ինչը պետք չի գաղտնի անել` գաղտնի՞ են անում»,–ասաց նա։

Պետրոսյանը նշեց նաև, որ իրենց խմբակցությունում կքննարկեն այս հարցը։

Հայաստանում վառելիքն ամեն տարի կթանկանա, բարձր աշխատավարձ ստացողներն էլ ավելի շատ կստանան

Պատգամավորը վստահեցրեց, որ ԱԺ պատգամավորների աշխատավարձերը չեն բարձրացել, սակայն նրանք աշխատավարձի 30 տոկոսի չափով խրախուսումներ են ստանում։

Հիշեցնենք, որ ըստ «Հետքի»` Փաշինյանն աշխատավարձերի բարձրացման հանձնարարականը տվել է հուլիսին։