ՍԴ–ի նման վերաբերմունքն ԱԺ–ի նկատմամբ անարձագանք չի մնա. Մակունց

Լիլիթ Մակունցը խոսել է ՍԴ–ի աղմկահարույց որոշման մասին և նշել, որ ՍԴ–ն չի պատասխանել Ազգային ժողովի այն մտահոգություններին, որոնք պետք է փարատվեին կամ հաստատվեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Սահմանադրական դատարանը, մերժելով Հրայր Թովմասյանի լիազորությունները վայր դնելու ԱԺ նախագիծը, ԱԺ–ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Հոկտեմբերի 14–ին ՍԴ–ն մերժել էր «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը։

«ՍԴ–ի նման վերաբերմունքն ԱԺ–ի նկատմամբ անարձագանք չի մնա։ Փաստացի ստացվում է, որ ՍԴ–ն դիրքավորվել է նման կերպ` ոչ միայն չի ուզում ու պատրաստ չէ լուծումներ տալ ՍԴ–ում առկա խնդիրներին, այլ չի ուզում քննարկել այդ խնդիրները։ Այս կերպ ՍԴ–ն ավելացնում է կառույցի հանդեպ անվստահությունը»,–ասաց նա։

Մակունցի խոսքով` ՍԴ–ն, ըստ էության, պատասխան չի տվել Ազգային ժողովի այն մտահոգություններին, որոնք պետք է փարատվեին կամ հաստատվեին։ ՍԴ որոշմամբ, ըստ նրա, առկախված են մնացել այն բոլոր հարցադրումները, որոնք արծարծված էին ԱԺ–ի ներկայացրած նախագծում։

Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չկա. Բադասյան

Մակունցը նշեց նաև, որ Սահմանադրական դատարանում փոփոխությունների հետ կապված ԱԺ–ն չի սահմանափակվելու արդարադատության նախարարության ներկայացրած` իրավական ոլորտում փոփոխությունների տանող օրենսդրական փաթեթով։ Նա վստահեցրեց, որ ԱԺ–ն իր հերթին քայլեր է նախաձեռնելու, որի մասին կտեղեկացնեն։

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ կանչելուն` Մակունցը նշեց, որ ամեն ինչ իրավական տիրույթում է տեղի ունենում և քաղաքական նկատառումներ չկան այդտեղ։

«ՀՔԾ-ն քաղաքական հրահանգներ ոչ ստանում է, ոչ էլ կատարում». Խաչատրյանը՝ Թովմասյանի մասին

Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հայրական տուն, իսկ հաջորդ օրը ՍԴ նախագահի հայրն ու դուստրերն իրենք էին ԱԱԾ գնացել։

Վստահ եմ, որ ՍԴ–ն այս պահին լեգիտիմության խնդիր ունի. Տիգրան Ավինյան

2019թ–ի հոկտեմբերի 17-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։ Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում էր կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին:

Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Պատգամավորը գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումում պնդում էր, որ Թովմասյանը կատարել է օրենքի խախտումներ ՝ այդ պաշտոնը ստանձնելով 2018–ին` առանց ընդունված ընթացակարգի:

Այվազյան. «Թովմասյանի դիմումը վարույթ չընդունելով` ՍԴ–ն փոշիացրեց ԱԺ մեծամասնությանը»